ԶՎԱՐՃԱԼԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ - ՀԵՏԱՔՐՔԻՐ է - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:38

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 3
ՀՅՈՒՐԵՐ՝ 3
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

ԶՎԱՐՃԱԼԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Բավական ինքնատիպ ինքնակենսագրական, որը ներկայացվել է McDonald's-ում աշխատանքի ընդունվելու համար:

1. Տարիքը՝    28:

2. Սեռը՝        Արական:

3. Կրթությունը՝  Այո:

4. Աշխատանքային որ դիրքում եք Ձեզ տեսնում՝  

       Հորիզոնական: Հնարավոր են նաև այլ դիրքեր:

5. Ցանկալի աշխատավարձը՝

     Տարեկան 800,000$ գումարած Ընկերության բաժնետոմսերի 3%-ը:  Եթե դա հնարավոր չէ, ներկայացրեք ձեր տարբերակը, կմտածեմ:

6. Աշխատանքային զբաղեցրած վերջին դիրքը՝    Միջին օղակի թեկնածու:

7. Աշխատավարձը նախկին դիրքում՝

       Զգալիորեն ավելի ցածր, քան իմ իրական արժեքը:

8. Նախկին աշխատանքային ձեռքբերումները՝

   Դռների գողացած բռնակների հավաքածու, որոնք ներկայումս ցուցադրված են իմ տանը:

9. Վերջին աշխատանքից հեռանալու պատճառը՝    Նայե՛ք 7-րդ կետը:

10. Ե՞րբ կարող եք անցնել աշխատանքի՝      Ցանկացած պահի:

11. Աշխատանքային նախընտրելի ժամերը՝

        Ժամը 13-15՝ երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին:

12. Ունե՞ք արդյոք բացառիկ հատկանիշներ և որակներ՝

     Իմ շրջապատում գտնում են, որ ունեմ: Բայց դրանք ավելի վառ արտահայտվում են ավելի շատ ինտիմ միջավայրում, քան fast-food-ում:

13. Ձեր ներկա գործատուն՝

         Եթե ունենայի, ապա հիմա ես չէի լրացնի այս ձանձրալի թուղթը:

14. Արդյո՞ք Ձեր ֆիզիկական հնարավորությունները թույլ են տալիս բարձրացնել 20 կգ՝

          Նայած ինչ:

15. Ունե՞ք արդյոք ավտոմեքենա՝

          Այո: Եթե հարցը լիներ. «Ունե՞ք արդյոք ավտոմեքենա, որով կարող եք տեղաշարժվել», բնականաբար պատասխանն այլ կլիներ:

16. Հաղթե՞լ եք որևէ մրցույթում, ունե՞ք պատվոգրեր կամ մրցանակներ՝

          Մրցանակներ չունեմ, բայց լոտոյով երկու անգամ ճիշտ եմ գուշակել 5 թվերից 4-ը:

17. Ի՞նչ կցանկանայիք անել 5 տարի հետո՝

         Ապրել Բահամյան կղզիներում՝ ինձ պաշտող թոփ-մոդելի հետ: Ճիշտն ասած ես հիմա էլ դեմ չէի լինի անել դա, միայն թե ինձ հուշեք, թե ինչպես:

18. Հաստատու՞մ եք, որ Ձեր կողմից վերը շարադրվածը համապատասխանում է իրականությանը՝

             Ո՛չ: Իսկ դուք կարո՞ղ եք ապացուցել հակառակը:

19. Ինչո՞վ է մոտիվացված աշխատելու Ձեր ցանկությունը՝

            Իմ մոտիվացիան հակասական է՝ հումանիզմ, մերձավորիս օգնելու ցանկություն և որ ամենակարևորն է՝  պարտքեր, պարտքեր, պարտքեր...

Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Ավելացրեց: Ադմինիստրատոր (02.11.2012)
Դիտումներ: 991 | - Վարկանիշ -: 5.0/24
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика