ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:39

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 3
ՀՅՈՒՐԵՐ՝ 3
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏՆԵՐ
Դիմորդն ընդունելության քննություն է հանձնում: Հանձնաժողովի անդամն ասում է.
- Հիմա վերջին և վճռական հարցը: Պատասխանեցիր՝ կընդունվես, չպատասխանեցիր՝ կգաս եկող տարի: Քանի՞ լամպ կա այս սենյակում:
Դիմորդն արագ-արագ հաշվում է և ուրախ պատասխանում.
- Վեց:
- Սխալ պատասխան, յո՛թ, - և գրպանից հանում է ևս մեկ լամպ...
Հաջորդ տարի դիմորդը նորից քննություն է հանձնում և Ճակատագրի բերումով նորից հանձնաժողովի նույն անդամն է քննում նրան: Բոլոր հարցերին պատասխանելուց հետո վերջինս նույն պայմանով տալիս է նույն հարցը.
Քանի՞ լամպ կա այս սենյակում:
- Յոթ:
- Սխալ պատասխան, վե՛ց, այս անգամ ես մոռացել եմ իմ լամպը:
- Իսկ ես չեմ մոռացել, ասում է դիմորդը և գրպանից հանում ևս մեկ լամպ...

*******

Համալսարանի միջանցքում ուսանողը հանդիպում է դասախոսին.
- Պրոֆեսոր, Ձեզ կարելի՞ է մի հարց տալ:
- Իհարկե, իհարկե:
- Քնելիս դուք Ձեր մորուքը վերմակի տա՞կ եք դնում, թե՞ վերմակի վրա:
- Ճիշտն ասած ուշադրություն չեմ դարձրել, - պրոֆեսորը հեռանում է մտածելով:
Մեկ շաբաթ անց պրոֆեսորը, անքնությունից աչքերն ուռած, հանդիպում է նույն ուսանողին.
- Բայց դու ի՜նչ սրիկա ես! Մի շաբաթ է չեմ կարողանում քնել` ոչ  վերմակի տակ է հարմար, ոչ էլ վրան:

 

 

- Ինչպիսի՞ն է ձեր նոր դասախոսը:
- Շատ աստվածապաշտ մարդ է:
- Ինչի՞ց ենթադրեցիր:
- Երբ որ ես պատասխանում եմ նրա հարցերին, ձեռքերի ափերը միացնում է և կանչում. «Տե՜ր աստված, Տե՜ր աստված»:

*******

Աստված որոշում է ստուգել, թե ինչպես են սովորում ուսանողները և հրեշտակին ուղարկում է ստուգելու: Հրեշտակը վերադառնում է և ներկայացնում.
- Կիսամյակի սկզբին համալսարանն ու բժշկականը սովորում են, տնտեսագիտականն ու պոլետեխնիկը զվարճանում են: Կիսամյակի մեջտեղում համալսարանը, տնտեսագիտականն ու բժշկականը սովորում են, պոլետեխնիկը վայելում է ազատ ժամանակը: Քննության նախորդ գիշերը համալսարանը, տնտեսագիտականն ու բժշկականը սովորում են, իսկ պոլետեխնիկցիներն աղոթում են Աստծուն:
- Այ հենց նրանց էլ կօգնենք...

*******

Դասախոսը, չկարողանալով անգրագետ ուսանողին բավարար գնահատականի ձգել, հարցնում է.
- Լավ, գոնե կարո՞ղ ես ասել, թե ամբողջ կիսամյակի ընթացքում ով էր կարդում դասախոսությունները:
Ուսանողը լուռ է:Դասախոսը.
- Հուշող հարց եմ տալիս. ե՞ս, թե՞ դու...

*******

Ուսանող տղան SMS-հաղորդագրություն է ուղարկում մորը. «Քննությունները չհանձնեցի, պապային նախապատրաստիր»: Մի ժամից ստանում է պատասխանը. «Պապան պատրաստ է, դու նախապատրաստվիր»:

*******

1-ին կուրս - Վե՛րջ, հաստատ կհեռացնեն...
2-րդ կուրս - Կարող է՞ չհեռացնեն: Չէ՜՜, կհեռացնեն...
3-րդ կուրս - Հիմա դժվար թե հեռացնեն...
4-րդ կուրս - Հաստատ չեն հեռացնի...
5-րդ կուրս - Մի հատ թող փորձեն հեռացնել...
 
Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (20.04.2014)
Դիտումներ: 1675 | - Վարկանիշ -: 4.8/40
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика