«ՄՈՆԱ ԼԻԶԱ». ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ - ՀԵՏԱՔՐՔԻՐ է - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:47

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

«ՄՈՆԱ ԼԻԶԱ». ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

«ՄՈՆԱ ԼԻԶԱ». ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

500 տարուց ավելի է բաժանում մեզ այն ժամանակից, երբ Լեոնարդո դա Վինչին բարդուց տախտակի վրա նկարեց «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») հանճարեղ գլուխգործոցը...

Տարեկան 8 միլիոնից ավելի այցելու է ժամանում Լուվրի թանգարան` հիանալու Մոնա Լիզայի առեղծվածային ժպիտով: Զարմանալի է, բայց Լուվրի միակ նկարը, որն ապահովագրված չէ, դա հենց «Մոնա Լիզան» է: Ինչպես ասում են Լուվրում` «Որովհետև ՆԱ անգին է»: Սակայն որոշ հաշվարկներով նկարը գնահատվում է մեկ միլիարդ դոլլար:

Ամստերդամի համալսարանի աշխատակիցներն անց են կացրել զգացմունքների ուսումնասիրություն, որն արտահայտել է Մոնա Լիզան: Պարզվել է, որ 83% հավանականությամբ նա ունի դեմքի երջանիկ արտահայտություն, 9%-ով` ինչ-որ բանի հանդեպ զզվանք է զգում, 6%-ով`վախեցած է, իսկ 2%-ով` զայրացած:

Գրանցվել է «Մոնա Լիզա» նկարի վրա հարձակման մի շարք դեպքեր: Առաջին փորձը կատարվել է 1956թ.` նկարի վրա թթու են լցրել, նույն տարում նաև քար են նետել, իսկ 1974թ. Տոկիոյում շփել են ներկով: Քարի հարվածից հետո Մոնա Լիզայի ձախ արմունկի վրա մնացել է թույլ նշմարվող նշան: Իսկ աչքի անկյունում փոքր բիծն առաջացել է ջրի ազդեցության տակ լաքի ծածկույթի վնասումից: Դա հավանաբար տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ նկարը կախված է եղել Նապոլեոնի լոգարանում:

1911 թ. օգոստոսի 21-ին «Մոնա Լիզային» առևանգեցին Լուվրից: Գլխավոր կասկածյալը Պաբլո Պիկասոն էր, ով կարծում էր, որ վաղ ժամանակների նկարիչները Կուբիզմի առաջամարտիկներն են, իսկ թանգարաններն արվեստի գերեզմաններ են, որոնք թաքցնում են արվեստն իրական կյանքից: Սակայն գողությունն իրականում կատարել էր Լուվրի աշխատակից, հայելիների իտալացի վարպետ Վինչենցո Պերուջան: Ոչ ոք այդպես էլ չէր բացահայտի նրան, եթե երկու տարի անց իտալական Ուֆֆիցի պատկերասրահին չառաջարկեր ձեռք բերել Ջոկոնդային` ընդամենը 500,000 լիր գումարով:

Ժամանակը և վերականգնման աշխատանքները թողել են իրենց կործանարար ազդեցությունը: Այն, ինչ տեսնում ենք այսօր, զգալիորեն տարբերվում է բնօրինակից: Ժամանակի ընթացքում նկարը որոշակիորեն գունազրկվել է, մի շարք մասեր դարձել են թափանցիկ: Գերժամանակակից տեխնոլոգիաներով կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզ հայտնի դիմանկարի տակ առկա է նաև երեք սկզբնական տարբերակ և ներկա պատկերին հակառակ` Մոնա Լիզան ունեցել է հոնքեր ու թարթիչներ: Ըստ որոշ տվյալների, նկարիչը գրեթե 12 տարի ծախսել է միայն Մոնա Լիզայի շուրթերը նկարելու վրա:

Անձը, որը պատկերված է դիմանկարում, մինչ օրս չի նույնականացվել: Որոշ տվյալներով դա կարող է լինել`

  1. Ֆլորենցիացի վաճառական Դել Ջոկոնդոյի կինը,
  2. Եկատերինա Սֆորցան,
  3. Իզաբելլա դ’Էստեն,
  4. Պարզապես կատարյալ մի կին,
  5. Երիտասարդ տղա կանացի հագուստով,
  6. Հեղինակի` Լեոնարդո դա Վինչիի ինքնանկարը:

 

Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Ավելացրեց: Ադմինիստրատոր (15.12.2014)
Դիտումներ: 3540 | Տեգեր: «ՄՈՆԱ ԼԻԶԱ», ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ | - Վարկանիշ -: 4.7/14
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика