ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ - ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 17:29

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Առաջնորդության բարդությունը կայանում է նրանում, որ պետք է լինել ՈՒժեղ, բայց ոչ կոպիտ, Բարի, բայց ոչ թույլ, Համառ, բայց ոչ զզվեցնող, Խոհուն, բայց ոչ ծույլ, Զգույշ, բայց ոչ փոքրոգի, Հպարտ, բայց ոչ գոռոզ, Ունենալ հումորի զգացում, բայց առանց հեգնանքի». Ջիմ Ռոն

«Մարդիկ հարցնում են, թե որն է առաջնորդի և բոսսի տարբերությունը: Առաջնորդը գործում է բացահայտ, բոսսը` գաղտնի: Առաջնորդը տանում է իր ետևից, իսկ բոսսը կառավարում է». Թեոդոր Ռուզվելտ

«Առաջնորդները պետք է լինեն Բավականաչափ կոշտ, որպեսզի պայքարեն, Բավականաչափ փափուկ, որպեսզի լաց լինեն, Բավականաչափ մարդկային, որպեսզի սխալներ թույլ տան, Բավականաչափ խոնարհ, որպեսզի է ընդունեն այդ սխալները, Բավականաչափ ուժեղ, որպեսզի կլանեն ցավը և Բավականաչափ տոկուն,  որպեսզի վերականգնվեն և շարունակեն շարժվել». Ջեյսի Ջեքսոն

«Առաջնորդի գործառույթը կայանում է նրանում, որ լինեն ավելի շատ առաջնորդներ, այլ ոչ թե ավելի շատ առաջնորդին հետևողներ». Ռալֆ Նեյդեր

«Իրական առաջնորդությունը միշտ ներառում այլ մարդկանց». Ջոն Մաքսվելլ

«Առաջնորդություն սկսվում է առաջնորդի անհատական ​​որակներից». Ֆրանց Հեսսելբայն

«Ոչխարների զորքը առյուծի առաջնորդությամբ միշտ կհաղթի ոչխարի գլխավորությամբ առյուծների զորքին». Նապոլեոն Բոնապարտ

«Առաջնորդների որակներն արտացոլվում են այն չափանիշներում, որոնք  նրանք սահմանել են իրենց համար». Ռեյ Քրոկ

«Մի՛ փորձիր դառնալ հաջողակ մարդ, այլ փորձի՛ր դառնալ արժեքավոր մարդ». Ալբերտ Էյնշտեյն

«Ով կրկնում է հինն ու գտնում նորը, նա կարող է լինել առաջնորդ». Կոնֆուցիոս

«Կառավարիչները գործում են ըստ կանոնների, իսկ առաջնորդները` ճիշտ». Ուորեն Բեննիս

«Ինովացիան տարբերակում է առաջնորդին հետապնդողից». Սթիվ Ջոբս

«Վատ ղեկավարը գիտի, թե ինչ պետք է անել: Իսկ լավ ղեկավարը ցույց է տալիս, թե ինչպես դա անել». Անատոլի Լունաչարսկի

«Ողջամիտ առաջնորդը միշտ համբերատար է, և կարողանում է զսպել զայրույթի ալիքը». Սաադի

«Առաջնորդն այն մարդն է, ով կարող է ուրիշներին պարտադրել անել այն, ինչը նրանց դուր չի գալիս, և միևնույն ժամանակ ձևացնել, որ նրանց դուր է գալիս դա անել». Հարրի Տրումեն

«Եթե կարող ես դառնալ արծիվ, մի ձգտիր առաջինը լինել սև ագռավների մեջ». Պյութագորաս

«Կանխատեսել` նշանակում է կառավարել». Բլեզ Պասկալ

«Մի՛ վախեցիր կատարելագործվելուց. դու երբևէ դրան չես հասնի». Սալվադոր Դալի

«Խելահեղ է նա, ով չկարողանալով վերահսկել իրեն, ցանկանում է վերահսկել ուրիշներին». Պուբլիոս Սիրոս

«Կան մարդիկ, ովքեր կարող են առաջնորդել են մի ամբողջ ժողովրդի միայն իրենց հմայքի շնորհիվ». Ռալֆ Էմերսոն

«Դաժան առաջնորդներին կարող են փոխարինել միայն նոր, ավելի դաժան առաջնորդները». Էռնեստո Չե Գևարա

«Մարդկանց հատուկ է դժկամությամբ ենթարկվել նրանց, ում իրենց կարծիքով անարժանորեն են նշանակել իրենց ղեկավար». Ջորջ Վաշինգտոն

«Ցանկանում եք ձեզ ենթարկել ուրիշներին` սկսեք ձեզնից» Լյուկ Վովենարգ

«Առաջնորդ լինելու համար պետք է շրջվել մեջքով դեպի ժողովուրդը». Հևլոք Էլլիս

«Ղեկավարի խելքի մասին առաջին հերթին դատվում են նրանով, թե ինչ տեսակի մարդկանցով է նա իրեն շրջապատում». Նիկոլո Մաքիավելլի



 

Կատեգորիա: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (20.03.2014)
Դիտումներ: 4431 | Տեգեր: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | - Վարկանիշ -: 5.0/21
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика