ՇՈԿՈԼԱԴԵ ՁՈՒ՝ ԱՆԱԿՆԿԱԼՈՎ. «KINDER SURPRISE» - ՀԵՏԱՔՐՔԻՐ է - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 17:29

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

ՇՈԿՈԼԱԴԵ ՁՈՒ՝ ԱՆԱԿՆԿԱԼՈՎ. «KINDER SURPRISE»

Հավանաբար բոլորին է հայտնի «Kinder Surprise» շոկոլադե ձուն և ներսում անակնկալը՝  խաղալիքով կամ հուշանվերով փոքրիկ պլաստիկ տուփը: Երկար տարիներ աշխարհի տարբեր ընկերությունների կողմից  պատրաստվող շոկոլադե ձվերի ապրանքանիշը պատկանում է իտալական Ferrero ընկերությանը: 

«Kinder Surprise»-ի արտադրությունն ընկերությունն սկսել է 1974 թ.-ին: Գյուտարարը շվեյցարացի դիզայներ Հենրի Ռոտն է, որի գլխում ծագեց ներսում անակնկալով շոկոլադե նվերի պատրաստման գաղափարը: Ձվի ընդհանուր քաշը մոտ 35 գրամ է, իսկ մաքուր քաշը՝ 20 գրամ: Կաթնային բաղադրիչների պարունակությունը կազմում է 32%: Սա այն դեպքը չէ, երբ համեղը չի նշանակում օգտակար է:

«Kinder Surprise»-ի առաջին խմբաքանակը վաճառվել է ընդամենը 1 ժամում: 30 տարվա ընթացքում 5 մայրցամաքների 60 երկրներում վաճառվել է 30 միլիարդ շոկոլադե ձու: Շոկոլադե անակնկալների վաճառքն արգելված է ԱՄՆ-ում, որտեղ 1938թ.-ին ընդունված օրենքի համաձայն արգելվում է սննդի արտադրատեսակների ներսում այլ առարկաներ դնելը: 

Ferrero-ի՝ երեխաների համար արտադրվող ողջ արտադրանքը կրում է «Kinder» անվանումը: Այդ պատճառով էլ «Kinder» բառը շոկոլադե ձվերի անվանման անբաժանելի մասն է: Իսկ ահա անվանման երկրորդ մասը թարգմանվում է այն երկրի լեզվով, որտեղ վաճառվում է: Օրինակ՝ Գերմանիայում - «Kinder Uberraschung», Իտալիայում և Իսպանիայում - «Kinder Sorpresa», Պորտուգալիայում և Բրազիլիայում - «Kinder Surpresa», Շվեդիայում և Նորվեգիայում - «Kinderoverraskelse», Անգլիայում - «Kinder Surprise», Ռուսաստանում - «Киндер сюрприз»: Շոգ կլիմայով երկրներում արտադրանքը թողարկվում է «Kinder Joy» տարբերակով:

Յուրահատուկ խաղալիք – անակնկալները ստեղծվում են հատուկ «Kinder Surprise»-ի համար: Դրանք մշակվում են ինչպես սեփական, այնպես էլ հրավիրված դիզայներների կողմից:  Տարեկան վաճառքի հանվող 100-ից ավելի նոր Կինդեր-խաղալիքները պատրաստված են պլաստմասսայից, մետաղից և նույնիսկ փայտից:

Ներկայումս շոկոլադե ձվերը հանրահայտ են ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների շրջանում, ովքեր հավաքածուներ են կազմում այդ խաղալիքներից: Ինտերնետ – աճուրդների ժամանակ եզակի խաղալիքների գինը կարող է անցնել 1,000 Եվրոյից: 2007թ. eBay աճուրդում 90,000 խաղալիքներից կազմված հավաքածուն վաճառվել է 30,000 Եվրոյով:


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Ավելացրեց: Ադմինիստրատոր (30.10.2012)
Դիտումներ: 1097 | - Վարկանիշ -: 5.0/26
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика