ԻՆՉ ԱՐԺԵՆ ԲՐԵՆԴՆԵՐԸ - ՀԵՏԱՔՐՔԻՐ է - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:38

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 3
ՀՅՈՒՐԵՐ՝ 3
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

ԻՆՉ ԱՐԺԵՆ ԲՐԵՆԴՆԵՐԸ

ԻՆՉ  ԱՐԺԵՆ  ԲՐԵՆԴՆԵՐԸ

Nike-ի լոգոտիպը «սուլոց»-ն է, որը խորհրդանշում է շարժում բարձր արագության տակ: 1971թ. ընկերության համահիմնադիր Ֆիլ Նայթը Nike-ի լոգոտիպի գրաֆիկական դիզայնը մշակումը հանձնարարեց ուսանողուհի Քերոլին Դևիդսոնին: Առաջադրանքի ավարտից հետո Նայթն ասաց. «Այն ինձ այնքան էլ դուր չի գալիս... բայց կարծում եմ, որ այն դեռ ինձ դուր կգա»: Իր աշխատանքի համար  Քերոլինն ստացավ 35$: Իսկ 1983թ., ի նշան շնորհակալության, Ֆիլ Նայթը նրան նվիրեց ոսկե մատանի` Nike-ի լոգոտիպով ադամանդով և մոտ 600,000$ արժողությամբ ընկերության բաժնետոմսեր:

2001թ. British Petroleum ընկերությունը  վարձեց Landor Associatesկրեատիվ գործակալությանը,  Ogilvy & Mather գովազդային գործակալությանը և Ogilvy PR գործակալության փիար-խորհրդատուներին: Նրանց հանձնարարվեց փոխել BP-ի հին լոգոտիպը նորով և կազմակերպել ուղեկցող գովազդային արշավը: Կանաչա-դեղնավուն արևածաղիկը խորհրդանշում է էներգիան` իր ամենատարբեր դրսևորումներով և ուղեկցվում է  «Beyond Petroleum» (Ավելին, քան նավթը) սլոգանով: Ամբողջ գործընթացն արժեցավ  211,000,000$:

Google-ի լոգոտիպն ընկերության վրա ոչ մի ցենտ չարժեցավ: 1998թ. այն ստեղծեց Google-ի համահիմնադիր Սեգեյ Բրինը: Հետագայում լոգոտիպը բազմիցս փոփոխվել է, սակայն հիմնական տարրերը մնացել են նույնը:

Coca-Cola-ի հանրահայտ լոգոտիպն անվճար ստեղծել է ընկերության գործընկեր, հաշվապահ Ֆրենկ Ռոբինսոնը` 1886թ.: Հենց նա էլ առաջարկեց  Coca-Cola անվանումը` մտածելով, որ երկու  C տառերը գովազդում «իրար հետ լավ կդիտվեն»: Հետաքրքիր է, որ Coca-Cola-ի լոգոտիպի հայելային պատկերն արաբերենում նշանակում է «Ո'չ Մուհամեդին»

Microsoft-ի լոգոտիպը ստեղծել և հետագա թարմացումներն իրականացրել է ընկերության` դիզայներների սեփական թիմը: Հաճախ կյանքում լավագույն բաներն ստացվում են անվճար:

Twitter-ի` աշխարհում ճանաչված լոգոտիպը ընկերությունը ձեռք է բերել 15$-ով` iStockphoto ֆոտոբանկից: Նկարի հեղինակ, Ճապոնիայում ապրող բրիտանացի նկարիչ Սայմոն Օքսլին, իր աշխատանքի համար հավանաբար ստացել է մոտ 6$: 

2012թ. Լոնդոնյան օլիմպիադայի կազմկոմիտեն 625,000$  (400,000 ֆունթ սթեռինգ) է վճարել բավական տարօրինակ լոգոտիպի համար: Դեռևս 2007թ. «Wolff Olins» գործակալության ստեղծած լոգոտիպը քննադատության է ենթարկվել անփույթ պատկերի համար:

Երբ 1998թ. BBC-ն սկսեց մուտք գործել համացանց և թվային հեռուստատեսություն,  բրիտանացի դիզայներ Մարտին Լեմբի-Նաիրը որոշեց, որ հարմար պահ է BBC-ի յուրաքանչյուր լրատվամիջոցի համար լոգոտիպը դարձնել միասնական: Այդ փոփոխությունն արժեցավ 1,800,000$: 

2008թ. Pepsi ընկերությունը 1,000,000$ վճարեց Arnell Group գործակալությանը` կատարած ռեբրենդինգի համար: Իսկ աշխարհում բոլոր լոգոտիպերի և պիտակների փոխելն արժեցավ 1,200,000,000$: 


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Ավելացրեց: Ադմինիստրատոր (26.03.2013)
Դիտումներ: 746 | - Վարկանիշ -: 4.9/22
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика