ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ - ՀԵՏԱՔՐՔԻՐ է - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:45

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞...

Այսպիսի առեղծվածային համընկնումները ստիպում են լարվել և մտածել, որ մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ ոչինչ պատահական չի լինում և բոլոր իրադարձությունները կանխորոշված են Վերին ՈՒժերի կողմից:

Ոչ բարդ հաշվարկները ցույց են տալիս, որ մոտ ապագայում համաշխարհային պատմությունը կհամալրվի երկու այնպիսի հնչեղ անուններով, ինչպիսիք են Հիտլեր և Քենեդի, կամ Լինքոլն և Նապոլեոն: Ահա թե ինչու.

 

Նապոլեոն Բոնապարտ - Ադոլֆ Հիտլեր

- Նապոլեոնը ծնվել է 1760թ.,

- Հիտլերը ծնվել է 1889թ.,

Տարբերությունը` 129 տարի:

- Նապոլեոնն իշխանության եկավ 1804թ.,

- Հիտլերն  իշխանության եկավ 1933թ.,

Տարբերությունը` 129 տարի:

- Նապոլեոնը մտավ Վիեննա 1812թ.,

- Հիտլերը մտավ Վիեննա 1941թ.,

Տարբերությունը` 129 տարի:

- Նապոլեոնը պարտվեց պատերազմում 1816թ.,

- Հիտլերը պարտվեց պատերազմում 1945թ.,

Տարբերությունը` 129 տարի:

- Նրանք երկուսն էլ իշխանության եկան 44 տարեկանում,

- Երկուսն էլ հարձակվեցին Ռուսաստանի վրա, երբ 52 տարեկան էին,

- Երկուսն էլ պարտվեցին պատերազմում, երբ 56 տարեկան էին...

   

Աբրահամ Լինքոլն - Ջոն Քենեդի

- Լինքոլնը ծնվել է 1818թ.,

- Քենեդին  ծնվել է 1918.,

Տարբերությունը` 100 տարի:

- Լինքոլնը ԱՄՆ-ի նախագահ դարձավ 1860թ.,

- Քենեդին ԱՄՆ-ի նախագահ դարձավ 1960թ.,

Տարբերությունը` 100 տարի:

Երկուսն էլ սպանվել են ուրբաթ օրը, իրենց կանանց կողքին` գլխին արձակած կրակոցով: Լինքոլնը սպանվել է «Քենեդի» թատրոնում: Քենեդին սպանվել է «Լինքոլն» ավտոմեքենայում:   

Մահվանից ոչ շատ առաջ Լինքոլնը եղել է Մերիլենդ նահանգի Մոնրո փոքրիկ քաղաքում: Մահվանից ոչ շատ առաջ Քենեդին սիրավեպ ուներ Մերիլին Մոնրոյի հետ:

Երկուսն էլ հարավից էին, երկուսն էլ դեմոկրատ: Մինչ նախագահ դառնալը երկուսն էլ սենատոր են եղել:

- Լինքոլնին գնդակահարած Ջոն Ուիլքիս Բուտը ծնվել է 1839թ.,

- Քենեդուն գնդակահարած Լի Հարվի Օսվալդը ծնվել է 1939թ.,

Տարբերությունը` 100 տարի:

Նրանց երկուսի անուն ազգանունները` John Wilkes Booth и Lee Harvey Oswald, անգլերենում բաղկացած է 15 տառից:

Բուտը փախավ թատրոնից, բռնվեց ձեղնահարկում: Օսվալդը փախավ ձեղնահարկից, բռնվեց թատրոնում:

- Սպանությունից հետո Լինքոլնին հաջորդեց Էնդրյու Ջոնսոնը, որը ծնվել է 1808թ.,

- Սպանությունից հետո Քենեդուն հաջորդեց Լինդոն Ջոնսոնը, որը ծնվել է 1908թ.,

Տարբերությունը` 100 տարի:


Հաշվի առնելով, որ Նապոլեոն Բոնապարտի և Ադոլֆ Հիտլերի ծննդյան տարեթվերի տարբերությունը 129 տարի է, իսկ Աբրահամ Լինքոլնի և Ջոն Քենեդու դեպքում` 100 տարի, նման մեծության մարդկանց ծնունդը կարելի է ենթադրել շատ մոտ ապագայում:

Նապոլեոնը ծնվել է 1760թ.: 129 տարի անց, 1889թ. ծնվել է Հիտլերը, ևս 129 տարի անց` դա 2018 թվականն է:

Լինքոլնը ծնվել է 1818թ.: 100 տարի անց, 1918թ. ծնվել է Քենեդին, ևս 100 տարի անց` դա 2018 թվականն է:

Նույն մեխանիզմով հաշվարկելու դեպքում 2060թ. իշխանության կգա ապագա Լինքոլն - Քենեդին, երկու տարի անց` 2062թ., ապագա ՆապոլեոնՀիտլերը:

Ճիշտ է, սա պարզ թվաբանություն է, սակայն նման օրինաչափությունը չի կարող աննկատ մնալ...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Ավելացրեց: Ադմինիստրատոր (09.03.2013)
Դիտումներ: 3308 | - Վարկանիշ -: 4.8/32
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика