ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ - ՀԵՏԱՔՐՔԻՐ է - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:44

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

15 հետաքրքիր փաստ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրոպայի միլիոնատերերի մասին

1. Շատ հարուստներ խորհուրդ չեն տալիս «երկար նստել» ինստիտուտներում և համալսարաններում: Այն միլիոնատերը, ովքեր առանց ժառանգություն ստանալու իրենք են կայացել, որպես կանոն ԲՈՒՀ-ի 2-րդ կուրսից առաջ չեն շարժվել: Միլիոնատերերի ոչ մի ակումբում բարձրագույն կրթության դիպլոմ չեն հարցնում:

2. Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միլիոնատերերի ավելի քան 35 %-ը ջանասիրաբար աշխատում է շաբաթական մոտ 45-55 ժամ: Համեմատության համար` սովորական աշխատողն աշխատում է շաբաթական մոտ 40 ժամ:

3. Խելացի միլիոնատերերը նախընտրում են ամուսնանալ մի կնոջ հետ և նրա հետ ապրել ամբողջ կյանքը: Նրանք երես չեն տալիս իրենց զավակներին` ոչ մի թանկարժեք խաղալիք, քմահաճույքների կատարում և այլն, երեխաները պետք է դառնան ընտանեկան բիզնեսի արժանի շարունակողները: Միակ բանը, որի համար հարուստները չեն խնայում, դա իրենց երեխաների բարձրորակ կրթություն ստանալն է:

4. Հետազոտությունները ցույց են տվել, որ միլիոնատեր դառնում են այն ընտանիքների ղեկավարները, որոնք ոչ միայն ունեն ընտանեկան հստակ բյուջե, այլև խստորեն վերահսկում են բոլոր ծախսերը: Շատ միլիոնատերեր հայտարարել են, որ իրենց ֆինանսական ապագան պլանավորելիս ծախսում են բավական շատ ժամանակ:

5. Չինաստանում գնալով մեծանում է այն միլիոնատերերի թիվը, ովքեր կյանքի ընկեր գտնելու ժամանակ չունեն: Այդպիսի գերզբաղված հարուստների համար կազմակերպվում են ծովային հատուկ շրջագայություններ, որի ժամանակ նրանք հարմար ընկերուհի են փնտրում: Նավ են բարձրանում մոտ 50 մարդ, որոնց ավելի քան կեսն ունի 20 մլն դոլարից ավելի կարողություն:

6. Միլիոնատերերի շարքում շոտլանդացիներն ունեն ամենատնտեսողի և ամենաարդյունավետի համբավ, ընդ որում ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչու:

7.  Ծագումով ռուսաստանցիները կազմում են ամերիկյան միլիոնատերերի ընդհանուր թվի միայն 6 %-ը: Սակայն, ընդհանուր առմամբ, ռուսները վեց անգամ ավելի հաճախ են դառնում միլիոնատեր, քան ամերիկացիները: Ռուսաստանի ներկայիս բոլոր միլիոնատերերն իրենք են կուտակել իրենց հարստությունը: Աշխարհում միլիոնատերերի այս կատեգորիան կազմում է մոտ 80 %, և միայն 20 %-ն է միլիոններ ժառանգել:

8. Ամերիկայում գործում է հիմնական սկզբունքը. «Եթե դու գիտես որևէ մեկին, ով մեծ գումարներ ունի, ապա մի նախանձիր և մի վիճիր նրա հետ: Ավելի լավ է ինքդ փորձիր վաստակել, օրինակ` ինչ-որ բան վաճառիր հարուստ մարդուն»:

9. Միլիոնատերերը նախընտրում են չգնել չափազանց մեծ տներ: Նրանց կարծիքով մեծ տունը ենթադրում է առաջին հերթին` ահռելի կոմունալ ծախսեր, երկրորդը` տնային սպասավորների և մաքրողների շատ բարձր վճարներ, և երրորդը` Եվրոպայում դա պարզապես անպարկեշտ է:

10. Ամերիկյան միլիոնատերերի 50 %-ը գնում են 25 հազար դոլարից ոչ թանկ ավտոմեքենաներ, իսկ 20 %-ը երբեք չի գնել 20 հազար դոլարից թանկ մեքենա: Միլիոնատերերի ավելի քան մեկ երրորդին անհաղթահարելի կերպով ձգում են օգտագործված մեքենաները:

11. Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում միլիոնատերերին տարբեր կերպ են վերաբերում: Ռուսաստանում նրանց մասին տեղեկատվության հիմնական աղբյուր են հանդիսանում վարկաբեկող փաստերը, անեկդոտները, ինչպես նաև հետաքրքիր և զավեշտալի պատմություններն այն մասին, թե ինչպես են մեծահարուստները շռայլորեն ծախսում չգիտես որտեղից հայտնված փողերը:

12. Միջին վիճակագրական միլիոնատերի դիմանկարը ստացվել է այսպիսին` Դա  57 տարեկան տղամարդ է, ամուսնացած է և ունի երեք երեխա: Ամբողջ աշխարհում միլիոնատերերի կանաց կեսից ավելին աշխատում է:

13. Սովորաբար միլիոնատերերն ամբողջ աշխարհում համեմատաբար համեստ են ապրում: Մարդիկ, ովքեր դարձել են միլիոնատեր,  գումարներն իրենց վրա ծախսելու փոխարեն կատարում են ներդրումներ: Ամեն տարի միլիոնատերը միջինը ներդնում է իր եկամուտների մոտ 20 %-ը:

14. Հաջողակ միլիոնատերերը չեն ձգտում մտնել արիստոկրատական շրջանակներ և չեն անդամակցում տարբեր ակումբներին, որովհետև այնտեղ մուծում են անդամավճարներ և գումարներ են հավաքվում բարեգործական նպատակներով:

15. Միլիոնատերերի շրջանում անց է կացվել հարցում, որի ընթացքում նրանց աիսպիսի հարց է ուղղվել. «Ինչպես վաստակել առաջին միլիոնը»: Ամենատարածված պատասխանը հանգում էր հետևյալին. «Միշտ աշխատե’ք: Ամեն ինչ պետք է լինի լիարժեք և ամբողջական վերահսկողության տակ, ձեր գումարները մի’ վստահեք ոչ մեկին»:



 

Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Ավելացրեց: Ադմինիստրատոր (05.05.2014)
Դիտումներ: 1416 | Տեգեր: ՄԻԼԻՈՆԱՏԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ | - Վարկանիշ -: 4.7/17
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика