ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ - ՀԵՏԱՔՐՔԻՐ է - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:49

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ


·       Հյութերի գովազդում օգտագործվող սառույցի խորանարդիկները պատրաստում են սովորական ակրիլից, այնուհետև թափանցիկությունն ավելի լավ ցույց տալու համար ավելացնում են ջուր, իսկ պղպջակներն ստանում են լվացքի փոշու միջոցով:

·       Ամերիկյան դեղագործական ընկերությունները գովազդի վրա ծախսում են երկու անգամ ավելի շատ գումար, քան հետազոտությունների վրա:

·       1955թ. հայտնվեց Մալբորո սիգարետի առաջին գովազդը: Սիգարետը գովազդում էին ատլետիկ կազմվածքով տղամարդիկ: Առավել հանրաճանաչ դարձավ կովբոյի կերպարը: Երեք մարդն էլ, որոնք հայտվեցին այդ գովազդում, հետագայում մահացան թոքերի քաղցքեղից:

·       Աշխարհում գովազդի վրա ծախսվում է տարեկան 500 միլիարդ դոլլար:

·       ԱՄՆ-ի քաղաքացին 65 տարին լրանալիս արդեն դիտած է լինում երկու միլիոն գովազդային հոլովակ:

·       Նորաձև հագուստ գովազդող որոշ հոլովակներում կանայք հաճախ պատկերվում են արջի մորթով կամ կաշվով փաթաթված, մուշտակ հագած կամ փետուրներով զարդարված: Շատ հետազոտողներ հաստատում են, որ այդ հոլովակներում կանայք ավելի շատ որսաթռչուն են հիշեցնում:

·       ԱՄՆ-ում տարեկան 15 միլիարդ դոլլար է ծախսվում երեխաներին ուղղված գովազդների վրա:

·       Ձեռքի ժամացույցների մեծ մասը գովազդներում ցույց են տալիս ժամը 10-ն անց 10 րոպե` այդ ձևով սլաքներն ընդգրկում են ժամացույցի անվանումը ժպիտի տեսքով:

·       Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան պնդում է, որ երեխաների մեծամասնությունը չի կարող ծայրահեղորեն վերաբերվել գովազդին, որովհետև երեխաներն անվերապահորեն վստահում են նրան:

·       Ֆասթ-ֆուդ արտադրող ընկերությունները տարեկան 1,6 միլիարդ դոլլար են ծախսում գովազդների վրա:


·       Գովազդը շատ հաճախ ուղղված է լինում երեխաների ինքնասիրությանը: Հարցված երեխաների կեսից ավելին պատասխանել է, որ իրենց համար գովազդվող որոշ բաներ գնելուց հետո իրենք սկսել են ավելի բարձր գնահատել իրենց:

·       Առաջին բիլբորդը` արտաքին գովազդային ցուցանակը, ստեղծվել է 1900թ.` Ամերիկայում:

·       Գովազդատուները շատ հաճախ կիրառում են հուզականության գործոնը. գովազդվող ապրանքը դրվում է գնորդների մոտ դրական հույզեր առաջացնող իրերի կողքին: Օրինակ, լվացող միջոցը հաճախ դրվում է ծաղիկների կամ երեխաների կողքին: Նման կադրերի բազմակի կրկնությունը գնորդի մոտ դրական վերաբերմունք է առաջացնում գովազդվող ապրանքի նկատմամբ:

·       2008թ. ԱՄՆ-ում քաղաքական գովազդի համար վճարվել է 2,6 միլիարդ դոլլար, որը նախագահական ընտրարշավի ընթացքում երբևէ ծախսված ամենամեծ գումարն է: Օբաման 70 միլիոն դոլլար ծախսել է ներկուսակցական, և 240 միլիոն` հիմնական ընտրությունների ժամանակ: Մաք Քեյնը` համապատասխանաբար 10 միլիոն և 126 միլիոն դոլլար:

·       1938թ. ռադիոն գերազանցեց ամսագրերին` գովազդից ստացվող եկամտի մեծությամբ:

·       «Life»-ն առաջին ամսագիրն էր, որը գովազդից 100 միլիոն դոլլար աշխատեց մեկ տարում:

·       «Think Small» - «Քիչ մտածիր» գովազդային հայտարարությունը համարվում է անցած դարի ամենահաջողված հայտարարությունը: Այն մշակվել է 1950-ականների վերջին` ապահովելով Հիտլերի համար նախագծված «Ֆոլքսվագեն» ավտոմոբիլի հաջող վաճառքը հետպատերազմյան Ամերիկայում:

·       Interpublic, WPP և Omnicom Group ընկերությունները աշխարհի երեք ամենախոշոր գովազդային ընկերություններն են:

·       Երեխաներին ուղղված գովազդներում մասնակցում են թիրախային տարիքից 1-3 տարով բարձր տարիքի դերասան-երեխաներ:

·       Մինչև տպագիր մամուլի հայտնագործումը ապրանքների գովազդն արվում էր ձայնային հայտարարությունների միջոցով:

     Գովազդի նոր տեսակը, որն ստացել է «վիրուսային» անվանումը,  ապրանքի գովազդի և առաջխաղացման համար օգտագործում է բլոգները և էլեկտրոնային փոստերը: Օրինակ, Dove-ի «Գեղեցկության էվոլյուցիան» հոլովակը վիրուսային սենսացիա դարձավ մեկ գիշերվա մեջ` ստիպելով միլիոնավոր մարդկանց դիտել այն YouTube-ում:



Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Ավելացրեց: Ադմինիստրատոր (12.02.2013)
Դիտումներ: 1708 | - Վարկանիշ -: 5.0/23
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика