ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՎՏՈՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ - ՀԵՏԱՔՐՔԻՐ է - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:36

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 4
ՀՅՈՒՐԵՐ՝ 4
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՎՏՈՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

* 1901թ. ապրիլի 25-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում աշխարհում առաջին անգամ մտցվեցին համարներ ավտոմեքենաների համար: Ավտոմեքենա գնելիս յուրաքանչյուր բնակիչ պարտավոր էր ոստիկանությանը հայտնել իր կոնտակտային տվյալները և  ավտոմեքենայի նկարագրությունը: Վարորդն ինքը պետք է պատրաստեր համարանիշը. Դրանց տեսքը սահմանող կամ սահմանափակող հստակ կարգ չկար: Հետագայում այդ գործն իրենց վրա վերցրեցին իշխանությունները: Ավտոմեքենայի գրանցումը կազմում էր 1$. մեկ տարում քաղաքի բյուջեն համալրվեց 934$-ով:

* Համարվում է, որ պաշտոնապես ավտոմեքենայի առաջին համարանիշը տրվել է 1899թ.-ին` Մյունխենում (Գերմանիա),

* Ավտոմեքենայի առաջին համարանիշը Ռուսաստանի տարածքում տրվել է 1904թ,-ին` Ռիգայում (այն ժամանակ ցարական Ռուսաստանի տարածքում),

* Խորհրդային առաջին համարանիշներն ունեին 0-00-00 ձևը, իսկ 1950-ականներին դրանք փոխվեցին КУ 11-11 ձևի` սև տառերով դեղին ֆոնի վրա: Մինչև 1981թ. Խորհրդային Միությունում ավտոհամարանիշները պատրաստվում էին սև ֆոնով  և սպիտակ տառերով, հետագայում գունային սխեման փոխվեց` սև տառեր սպիտակ ֆոնի վրա:

* Խորհրդային Միությունում պաշտոնապես գոյություն չունեին շարքային քաղաքացիների համար հասանելի հատուկ համարանիշներ: Սակայն այն ժամանակ էլ ծանոթների կամ գումարի միջոցով հնարավոր էր ձեռք բերել «աչքի ընկնող» համարանիշ:

* Հստակ համակարգի բացակայության պատճառով առաջին համարները կրում էին իրենց տերերի անվանման սկզբնատառերը:

* Ներկայումս բոլոր ավտոհամարանիշները ԱՄՆ-ում արտադրվում են բանտարկյալների կողմից: Յուրաքանչյուր նահանգ ունի իր հոսքագիծը:

* Յուրի Գագարինն իր հանրահայտ թռիչքից հետո պարգևատրվեց «Վոլգա» ավտոմեքենայով և 12-04 ЮАГ պետհամարանիշով:

* Բելոռուսում օրինական կարգով կարելի է ձեռք բերել թվերի ցանկացած կոմբինացիայով համարանիշ: Այն կարելի է պահել ավտոմեքենան գրանցումից հանելիս և նոր մեքենա գրանցելիս:

* ԱՄՆ-ում ընդունված տրանսպորտային միջոցների նույնականացման կանոնները թույլ են տալիս ոչ միայն  ցանկացած տառերի և թվերի կոմբինացիա, այլև որոշակի գումարի դիմաց կարելի է գնել անվանական համարանիշ, որը կարող է պարունակել նույնիսկ մի ամբողջ արտահայտություն:

* Գերմանիայում հայտնագործվեց մի տառատեսակ, որը դժվարացրեց ավտոհամարանիշերի կեղծումը: Տառերը դասավորվում էին այնպես, որ անհնար էր դառնում դրանց փոփոխությունը, օրինակ` O-ն Q-ի, Р-ն R-ի և այլն:

* Ուկրաինան առաջին երկիրն է, որտեղ թույլատրվում են անվանական համարանիշներ ոչ միայն ցանկացած տեքստով, այլ նաև պատկերով:

* 1992թ. AM General ընկերությունը որոշեց թույլատրել իր «Hummer» զինվորական ջիփերի վաճառքը նաև քաղաքացիներին: Գովազդի նպատակով նրանք մեքենա տրամադրեցին Առնոլդ Շվարցենեգերին` «TERMINATOR» համարանիշով:

* Աշխարհում ամենաթանկ ավտոհամարանիշներն են`

  - «1» - 14,2 մլն $, վաճառվել է 2008թ.` Արաբական Էմիրություններում,

  - «1D» - 513,000 $, վաճառվել է 2009թ.`Մեծ Բրիտանիայում,

  - «M1» - 500,000 $, վաճառվել է 2006թ.`Մեծ Բրիտանիայում:

Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Ավելացրեց: Ադմինիստրատոր (11.04.2013)
Դիտումներ: 1122 | - Վարկանիշ -: 4.8/16
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика