ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ - ՀԵՏԱՔՐՔԻՐ է - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 05.12.2016, 08:30

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞... (ՄԱՍ 2)

Զարմանալի զուգադիպությամբ  11 թիվը յուրահատուկ դեր է խաղում ԱՄՆ-ի պատմության վերջին շրջանում` հատկապես սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

Նյու Յորքը ԱՄՆ-ի 11-րդ նահանգն է:

Նյու Յորք քաղաքի (New York City), Պենտագոնի (The Pentagon), Աֆղանստանի  (Afghanistan), ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի (George W Bush) և Նյու Յորքի երկնաքերերի կործանման մտահղացման հեղինակ ահաբեկչի` Ռամսին Յուսեբի (Ramsin Yuseb) անվան անգլերեն անվանումները բաղկացած են 11 տառից:

Նյու Յորքի խոյահարված երկվորյակ-երկնաքերերը հիշեցնում էին 11 թիվը:

Նյու Յորքի երկնաքերերն առաջինը գրոհած ինքնաթիռի երթուղու համարը նույնպես 11 էր: Այդ ինքնաթիռում կար 92 ուղևոր` (9+2=11): Մյուս ինքնաթիռում, որը նույնպես խոյահարեց երկնաքերերը, կար 65 ուղևոր`  (6+5=11):

Ահաբեկչությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին` ամերիկյան գրելաձևով 9.11, որը համընկնում է ԱՄՆ-ի փրկարար ծառայության հեռախոսահամարի հետ 911` (9+1+1=11):

Սեպտեմբերի 11-ը տարվա 254-րդ օրն է`  (2 + 5 + 4=11):

3.11.2004-ին տեղի ունեցան պայթյուններ Մադրիդում (3+1+1+2+0+0+4=11): Մադրիդյան ողբերգությունը տեղի ունեցավ Նյու Յորքի ահաբեկչությունից 911 օր անց  (9+1+1=11):

Իրաքի հեռախոսային կոդի` 119 թվերի գումարը կազմում է 11 (1+1+9=11):

ԱՄՆ-ի ամենահայտնի խորհրդանիշը, աստղերից և գծերից հետո, դա արծիվն է:

Այս տողերը վերցված են Ղուրանից.

«Արաբստանի որդին կարթնացնի ահեղ Արծվին: Արծվի կատաղությունը կզգան Ալլահի բոլոր հողերում: Եվ մինչ ոմանք կսարսափեն հուսահատությունից, շատերը կհրճվեն չարախնդությամբ. Արծվի զայրույթը կմաքրի Ալլահի հողերը և կհաստատվի խաղաղություն»:

Սա Ղուրանի 9.11 կետում գրվածն էր :

* * *

Իսկ այժմ կատարենք հետևյալը`

* Բացում ենք  Microsoft Word:

* Մեծատառերով գրում ենք   Q33 NY (սա առաջին կործանված ինքնաթիռի համարն է):

* Ընդգծում ենք  Q33 NY-ը, մեծացնում չափը մինչև 48 և փոխում WINDINGS (WINDINGS 1)  տառատեսակի:

Միգուցե սովորական զուգադիպություններ են...

1838թ. ամերիկացի գրող Էդգար Պոն գրեց «Պատմվածք Արթուր Գորդոն Պիմի արկածների մասին»: Այն պատմում էր նավաբեկությունից հետո բաց ծովում հայտնված չորս փրկվածների մասին: Սովից հուսահատված` նրանցից երեքը սպանում և ուտում են չորրորդին: Պատմվածքում նրա անունը Ռիչարդ Փարքեր էր:

1884թ. խորտակվում է «Մագնոնետտ» նավը: Չորս փրկվածներ հայտնվում են փրկարար նավակում: Բաց ծովում օրեր շարունակ անհույս դեգերումներից և սովից կատաղած` երեքը սպանում և ուտում են չորրորդին: Իսկ այդ չորրորդի անունը  Ռիչարդ Փարքեր էր:

Գրեթե բոլորը գիտեն «Տիտանիկ» նավի ողբերգության պատմությունը: Բայց շատ քչերը գիտեն, որ դեռևս 1898թ. «Մենսֆիլդ» հրատարակչությունը լույս ընծայեց անհայտ գրող Մորգան Ռոբերտսոնի «Դատարկություն» պատմվածքը:  Ժամանակակիցների շրջանում այն ոչ մի հետաքրքրություն չառաջացրեց: Գործողությունները ծավալվում են «Տիտան» նավի վրա, որն ունի 243 մ երկարություն, 70 հազար տոննա ջրատարողություն, շարժիչների հզորությունը` 50 հազար ձիաուժ, արագությունը` 25 հանգույց, 4 խողովակ, 3 պտուտակ: Ապրիլյան մի ցուրտ գիշեր նավը բախվում է սառցաբեկորին և խորտակվում:

Տասնչորս տարի անց, իր առաջին նավարկությանը դուրս եկած իրական «Տիտանիկ» նավն ուներ  269 մ երկարություն, 66 հազար տոննա ջրատարողություն, շարժիչների հզորությունը` 55 հազար ձիաուժ, արագությունը` 25 հանգույց, 4 խողովակ, 3 պտուտակ: 1912թ. ապրիլի 15-ի լույս գիշերը նավը բախվում է սառցաբեկորին և խորտակվում:

Համընկնումներն ուղղակի ապշեցնում են. գրողը կանխագուշակել է ողբերգության գրեթե բոլոր հանգամանքները: Ե'վ իրական կյանքում, և' հորինված պատմվածքում նավերն ունեին գրեթե նույն տեխնիկական նկարագիրըմոտ երեք հազար ուղևոր և համարվում էին անխորտակելի: Երկու պարագայում էլ չբավականացրեցին փրկարար նավակները: 

Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Ավելացրեց: Ադմինիստրատոր (01.05.2013)
Դիտումներ: 1377 | - Վարկանիշ -: 5.0/17
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика