ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱԾԱՆԻ - ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 17:28

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 6
ՀՅՈՒՐԵՐ՝ 6
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱԾԱՆԻ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱԾԱՆԻ

Շվեդական

Երիտասարդությունը գեղեցիկ դեմք ունի, ծերությունը` գեղեցիկ հոգի:

Ճապոնական

Նա, ով լողում է առանց ուղղությունը փոխելու, ամենայն հավանականությամբ կվերադառնա նորից այնտեղ, որտեղից սկսել էր:

Հավատ որ լինի, աստվածներ կճարվեն:

Լատինական

Խաղաղություն ես ուզում, պատրաստվի’ր պատերազմի:

Եթովպիական

Սխալվելու համար մի օրն էլ բավական է, ափսոսալու համար տարին էլ քիչ է:

Խոսքն առանց առածի, ինչպես ճաշն առանց աղի:

Դերվիշական

Դեպի աստված այնքան ճանապարհներ կան, որքան մարդկային հոգիներ:

Սիրտը Աստծո հետ, ձեռքերը՝ աշխատանքում:

Ինդոնեզական

Մի նավը երկու նավապետ չի ունենա:

Փիղը հզոր է, բայց էլի ծնկի է իջնում:

Ֆրանսիական

Խեղդվողը չի նայում, թե ինչ ջուր է խմում:

Եթե երիտասարդությունը գիտենար..., եթե ծերությունը կարողանար...

Աֆրիկյան

Կույրի համար բոլոր գույները մեկ են:

Կապիկը պոչն էլ կտրի, էլի կապիկ է:

Ավելի լավ է ոտքը սայթաքի, քան լեզուն:

Հնդկական

Ուսուցիչը կհայտնվի, եթե աշակերտը պատրաստ է:

Չինական

Նախատիր քեզ և ոչ թե արեգակին, եթե քո այգին չի ծաղկել:

Հնարավոր է համեստ լինել առանց իմաստության, սակայն հնարավոր չէ իմաստուն լինել առանց համեստության:

Ամենաբարձր աշտարակն անգամ սկսվում է գետնից:

Չիմացողը ուղտին սապատավոր ձիու տեղ կընդունի:

Քնել նույն բարձին, չի նշանակում նույն երազը տեսնել:

Հազար լյո ճանապարհը սկսվում է առաջին քայլից:

Վիետնամական

Լավ դեղը դառն է լինում:

Պարսկական

Ինչքան ուժեղ լինես, քեզնից ուժեղներ շատ կան:

Լավ ձին էլ է երբեմն սայթաքում:

Երկար լեզուն կկարճացնի կյանքը:

Կատեգորիա: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (16.02.2013)
Դիտումներ: 1069 | - Վարկանիշ -: 4.7/21
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика