«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՏԼԱՍ» - ՀԵՏԱՔՐՔԻՐ է - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՇԱԲԱԹ, 03.12.2016, 23:42

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 13
ՀՅՈՒՐԵՐ՝ 13
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՏԼԱՍ»

ՄԻԽԱԵԼԱ ՆՈՐՈԿ. «ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՏԼԱՍ»

Բարձր նորաձևության և հմայքի ժամանակակից աշխարհում երբեմն թվում է, որ կանանց ստեղծում են պատճենահանման մեքենայով: Հետապնդելով նորաձևության վերջին միտումներին, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, իրենք էլ չնկատելով, ջրի կաթիլների պես նմանվում են միմյանց:

Ռումինացի լուսանկարիչ Միխաելա Նորոկը, ազատվելով աշխատանքից և մեկնելով երկամյա ճանապարհորդության ամբողջ աշխարհով, փորձել է ապացուցել հակառակը. յուրաքանչյուր կին, անկախ նրանից, թե ինչ է կրում՝ նորաձևության վերջին ճիչին համապատասխան հագուստ, թե անսովոր նախշերով ավանդական ազգային հագուստ, գեղեցիկ է յուրովի:

Իր լուսանկարչական նախագիծը, որում նա պատկերել է ավելի քան 37 երկրների կանանց դիմանկարներ, լուսանկարիչն անվանել է «Գեղեցկության ատլաս» և գրել է . «Հիմա ես ճշգրիտ կարող եմ ասել, որ գեղեցկությունն ամենուր կա: Եվ բանն ամենևին էլ կոսմետիկայի ճիշտ օգտագործման հնարավորության կամ կնոջ մարմնի ձևերի մեջ չէ: Կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրն առանձնանում է իր բնական գեղեցկությամբ»:

Լուսանկարիչը նախատեսում է շարունակել իր նախագիծը և համալրել «գեղեցկության ատլասը»՝ դարձնելով այն հասարակության հայելին, քանի որ այն շատ խայտաբղետ է ի հաշիվ նրանց, ովքեր առանձնանում են նորաձև գեղեցկուհիների զանգվածից:

 

Մարամուրեշ, Ռումինիա

Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ

Սան-Պեդրո դե Ատակամա, Չիլի

Հավանա, Կուբա

Օտավալո, Էկվադոր

Սիդնեյ, Ավստրալիա

Բոգոտա, Կոլումբիա

Դոլին Կոլկա, Պերու

Եթովպիա

Հավանա, Կուբա

Շիրազ, Իրան

Բալթիկ ծով, Ֆինլանդիա

Ամազոնիայի անձրևային անտառներ

Մոսկվա, Ռուսաստան

Մարաէ Մաորի, Նոր Զելանդիա

Նյու-Յորք, ԱՄՆ

Նասիր Ալ-Մուլք, Իրան

Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Թբիլիսի, Վրաստան

Տիբեթի նախալեռներ, Չինաստան

Փոքր Հնդկաստան, Սինգապուր

Յանգոն, Մյանմա

Ձախից՝ Մեդելյին, Կոլումբիա: Աջից՝ Տիբեթի նախալեռներ, Չինաստան

Ձախից՝ Էլ-Պաիկո, Չիլի: Աջից՝ Ռիգա, Լատվիա

 

Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Ավելացրեց: Ադմինիստրատոր (07.03.2015)
Դիտումներ: 1070 | Տեգեր: ԱՏԼԱՍ, ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика