ԱՆԵԿԴՈՏՆԵՐ. ՄԱՐՏԻ 8 - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:35

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 4
ՀՅՈՒՐԵՐ՝ 4
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ. ՄԱՐՏԻ 8

 

 

Մարտի 8-ի առավոտյան արթնանալով, կինը երազկոտ ձգվելով ասում է ամուսնուն.

- Գիտե՞ս ինչ հրաշալի երազ եմ տեսել: Իբր Մարտի 8-ի առթիվ դու ինձ նվիրում ես ադամանդե մատանի: Տեսնես ի՞նչ է նշանակում այս երազը:

- Երեկոյան կիմանաս,- խորհրդավոր ժպտալով ասում է ամուսինը:

Կինը երեկոյան զարդարում է տոնական սեղանը, վառում ռոմանտիկ մոմերը...

Ամուսինը  գալիս է տուն և նույն խորհրդավոր ժպիտով նրան մեկնում կարմիր ժապավենով մի գեղեցիկ տուփ: Կինն անհամբեր բացում է տուփը, իսկ այնտեղ ընդամենը գիրք է` "Երազահան":

* * *

- Սիրելիս, դու չքնաղ ես, ինչպես այս ծաղիկները:

- Իսկ ես մտածում էի, որ չքնաղ եմ, ինչպես ոսկե ապարանջանը...

- Չէ, սիրելիս: Դու  դու չքնաղ ես այս ծաղիկների պես!!!

* * *

- Հայրիկ, իսկ ինչու՞ է Մարտի 8-ը օրացույցում կարմիր գույնով ներկված:

- Տղաս, դա մեր` տղամարդկանց արյան գույնն է:

* * *

- Սիրելիս, ես երազում եմ, որ դու այնպիսի արտասովոր նվեր մատուցես ինձ, որ ուրախությունից հազիվ կարողանամ ասել. "Վաու~, Լեքսուս":

* * *

Կոկորդիլոս Գենան Չեբուրաշկային.

- Նայում եմ ու մտածում. քեզ Փետրվարի 23-ի առթիվ պետք է շնորհավորե՞մ, թե՞  Մարտի 8-ի առթիվ:

 * * *

Տղամարդը մտնում է խանութ` Մարտի 8-ի առթիվ նվեր գնելու համար: Վաճառողուհուն խնդրում է օգնել ընտրության հարցում:

- Կնոջ համա՞ր, թե՞  ավելի թանկ:

 

 
Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (08.03.2014)
Դիտումներ: 4117 | - Վարկանիշ -: 4.6/34
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика