ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 11:38

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

 

Երկու տերտեր ճանապարհին վահանակ են տեղադրում. «Կա՛նգ առ, վերջը մոտ է։ Հե՛տ դարձիր, քանի դեռ ուշ չէ»։ Նրանց կողքով մեծ արագությամբ մի մեքենա է սլանում, որի վարորդը բռունցքը թափահարելով բղավում է.
– Անիծյա՛լ աղանդավորներ, մեր կյանքը կերա՜ք...
Մեքենան անհետանում է տեսադաշտից և քիչ անց լսվում է դղրդյուն և պայթյուն։ Մի տերտերը՝ մյուսին.
– Դու երևի իրավացի էիր. պետք էր պարզապես գրել. «Կամուրջը քանդված է»:

*  *  *

Սիրելիս, ինձ թվում է կարբյուրատորի մեջ ջուր է լցվել:

- Օ~, արդեն մեքենայից բան ենք հասկանում, մի հատ էլ կարծիք ենք հայտնում: Դու գոնե գիտե՞ս կարբյուրատորը որտեղ է գտնվում:

- Մեքենայի մեջ:

- Իսկ մեքենա՞ն:

- Լճի կենտրոնում...

*  *  *

- Տեր Հայր, ամեն անգամ հայելու առջևից անցնելիս նայում եմ ինձ ու զարմանում, թե որքան սիրուն եմ: Արդյոք մե՞ղք եմ գործում: 
- Մեղք չես գործում, աղջիկս,-պատասխանում է քահանան,- սխալվում ես...

*  *  *

Մեծահարուստը գալիս է իր գրասենյակ, որտեղ կես ժամ առաջ ռումբ է պայթել: Պատուհաններից ծուխ է դուրս գալիս, տարածքը շրջափակված է, հրշեջներն ու ոստիկանները այս ու այն կողմ են վազվզում: Պատգարակի վրա տանում են անվտանգության արնաշաղախ աշխատակցին, որը մի կերպ խոսում է.

- Շեֆ, երբ որ պայթյուն եղավ, ձեր կինը գրասենյակում էր, հավանաբար նա...

- Դա հեչ, հաշվապահն ու՞ր է, հաշվապահը...

 

 

 

Դատախազը հարուստ պաշտոնյային.

- Հիմա ինձ ուզում եք համոզել, որ 5 շքեղ ավտոմեքենաները, 3 առանձնատներն ու մնացած հարստությունը գնել եք արդար աշխատած փողերո±վ:

- Բա էլ ու՞մ փողերով:

- Ժողովրդից թալանած:

- Ցնդել ե՞ք, ինչ է: Ժողովրդին որտեղի՞ց այդքան փող:

*  *  *

Տնօրենը ստուգում է հարցազրույցի եկած աղջկան.

- Քանի՞ 0-ով է գրվում մեկ միլիոնը:

- Վեց:

- Ճիշտ է, իսկ կես միլիոնը՞:

- Երեք:

Հիասթափված տնօրենը փորձում է նաև նրա գրելու ընդունակությունները և թելադրում մի փոքր տեքստ: Վերջում աղջիկը հարցնում է.

- Կներեք, նորից չէիք կրկնի, թե ի՞նչ էի գրելու «հարգելի գործընկերներ» և «խորին հարգանքներով» արտահայտությունների միջև:

*  *  *

Հայտարարություն թերթում. «Վաճառում եմ ձկնորսական հավաքածու, հանդերձանք և մոտորանավակ: Զանգահարել առավոտյան ժամը 7-11: Եթե տղամարդ պատասխանի, ասեք, որ շփոթել եք համարը»:

*  *  *

Մեջքի վրա քնելը վտանգավոր է թոքերի համար:

Փորի վրա քնելը վտանգավոր է աղիների համար:

Ձախ կողմի վրա  քնելը վտանգավոր է սրտի համար:

Աջ կողմի վրա  քնելը վտանգավոր է լյարդի համար:

«Առողջություն» հանդեսը մաղթում է առողջ քուն և հաճելի երազներ: 

*  *  *

Աշխատակիցը տնօրենին.

- Դուք պետք է բարձրացնեք իմ աշխատավարձը: Ինձնով արդեն շատ լուրջ հետաքրքրվում են ծառայություններ մատուցող երեք խոշոր ընկերություններ:

- Եվ որո՞նք են այդ ընկերությունները:

- Գազամատակարարման, էներգոմատակարարման և հեռախոսակապի ծառայության:

*  *  *

Փարիզյան ավտոցուցահանդեսում ռուսական «Իժ-Կաբրիոլետ»  մոդելի ավտոմեքենան անդառնալի հարված հասցրեց Գերմանիայի ավոարտադրությանը. BMW կոնցեռնի գլխավոր տնօրենի սիրտը  պայթեց  ծիծաղից: 

 

 

 

Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (15.04.2013)
Դիտումներ: 775 | - Վարկանիշ -: 5.0/20
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика