ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:38

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 3
ՀՅՈՒՐԵՐ՝ 3
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Կարմիր լույսի տակ կանգնած մեծահարուստի Մերսեդեսի կողքին կանգնում է մի Զապորոժեց, որի վարորդը հարցնում է.

- Կարո՞ղ է թուղթ ունենաք, ֆաքսով հաղորդագրություն եմ ստացել, չեմ կարողանում տպել:

Մեծահարուստը, առանց պատասխանելու, կտրուկ տեղից պոկում է մեքենան և կատաղած շարժվում դեպի գրասենյակ: Այստեղ նա հավաքում է տեղեկատվության և անվտանգության աշխատակիցներին.

- Կարո՞ղ եք բացատրել, ինչու՞ ինչ-որ մի Զապի մեջ ֆաքս կա, իսկ իմ մեքենայում՝ ոչ: Ձեզ մեկ ժամ տեղադրելու և էդ սայլը գտնելու համար:

Մերսեդեսում ֆաքսը տեղադրեցին, հաղորդակցության վերջին նորություններն էլ հետը: Քաղաքի ծայրամասում էլ հայտնաբերեցին Զապորոժեցը: Մեծահարուստն իր մեքենայով մոտեցավ և թակեց ապակին: Մի քանի անգամ թակելուց հետո քրտնած ապակին կիսով չափ իջավ և երևաց վարորդի գլուխը:

- Ֆաքսի համար թուղթ էիր ուզում, իմն էլ էր հատել: Հիմա բերել են, առ վերցրու:

- Այ մարդ, բա ամեն մանրուքի համար մարդուն ջակուզիից կհանե՞ն:

* * * * * * *

Հանցագործը թալանում է բանկը, հաճախորդներին պատանդ վերցնում և շարքով պառկեցնում: Մեկին հարցնում է.

- Դու տեսա՞ր, թե ես ինչպես թալանեցի բանկը:

- Այո:

Հանցագործը կրակում և սպանում է նրան:

- Է՞լ ով տեսավ,  թե ես ինչպես թալանեցի բանկը:

- Զոքանչս, - լսվում է պատանդների շարքից:

* * * * * * *

Ոչխարները գալիս են ֆերմայի նախագահի գրասենյակ.

- Մեզ տեղեկանք տուր, որ մենք խոշոր եղջերավոր անասուն ենք:

- էդ երբվանի՞ց խոշորացաք, գժվել ե՞ք, այ ախմախներ:

- Չես տա՝ մենք էլ հացադուլ կհայտարարենք. ոչ բուրդ կունենաս, ոչ պանիր, ոչ էլ միս:

Ֆերմայի նախագահը ստիպված մի տեղեկանք է տալիս սրանց: Մի շաբաթ անց գրասենյակ է մտնում կատաղած ցուլը և նախագահի սեղանին շպրտում տեղեկանքը.

- Դու ե՞ս էս թուղթը տվել:

- Դե հասկացիր ինձ, ստիպված էի:

- Դե գնա ու զբաղվի՛ր քո խոշոր եղջերավորներով, իմ ծնկները ցավում են:


Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (04.11.2012)
Դիտումներ: 325 | - Վարկանիշ -: 5.0/31
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика