ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 06.12.2016, 09:44

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

- Դու ինչու՞ չես ուշադրություն դարձնում ինձ վրա:

- Ներիր, բայց ես ընկերուհի ունեմ և իրեն շատ եմ սիրում:

- Եթե հիմա քեզ Lаmbоrghini առաջարկեն, ասելու ես Ժիգուլի ունեմ և հրաժարվելու՞ ես:

- Ներիր, բայց դու ևս մի Ժիգուլի ես առաջարկում: 

* * * * * * *

Երկու ավտոտեսուչ դատարկ մայրուղում թախծոտ սպասում են հերթական «զոհին»: Վերջապես հեռվում մեքենա է երևում: Ավտոտեսուչներն աշխուժացած կանգնեցնում են մեծ արագությամբ և հետաքրքիր հետագծով մոտեցող «Բենթլին», բայց ղեկին նստած է մի կիսահարբած քահանա՝ ձեռքն էլ բինտով կապած:

- Ի՞նչ է պատահել, տեր հայր:

- Թռչնակների հետ ջակուզիում էի, դուրս գալիս սայթաքեցի, ընկա և ձեռքս ջարդեցի:

Հիասթափված ավտոտեսուչները քահանային բարի ճանապարհ են մաղթում: Նրանցից մեկը հարցնում է մյուսին.

- Լսիր, էդ ջակուզին ի՞նչ է:

- Ես ի՞նչ իմանամ, ես եկեղեցի չեմ գնում:

 

* * * * * * *

Քահանան և մոտոցիկլիստը ընկնում են դրախտ: Պետրոս առաքյալը մոտենում է նրանց.

- Ես ձեր մասին ամեն ինչ գիտեմ: Առաջինը դրախտ կմտնի մոտոցիկլիստը:

- Ինչու՞, - զարմանում է քահանան, - Ես ամբողջ կյանքս աստծուն եմ աղոթել, մարդկանց համար քարոզներ եմ կարդացել: Առաջինը ես պիտի մտնեմ:

- Երբ դու մարդկանց համար քարոզներ էիր կարդում, բոլորը քնում էին, - պատասխանում է Պետրոս առաքյալը, - Իսկ երբ  մոտոցիկլիստը ճանապարհ էր դուրս գալիս, բոլորը աղոթում էին...

 

Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (27.10.2012)
Դիտումներ: 344 | - Վարկանիշ -: 5.0/23
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика