ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿԻՐԱԿԻ, 04.12.2016, 18:15

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 15
ՀՅՈՒՐԵՐ՝ 15
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Հայրը որդուն.

- Ես ցանկանում եմ, որ դու ամուսնանաս այն աղջկա հետ, որին ես կընտրեմ:

- Դա բացառվում է:

- Բայց նա Բիլ Գեյթսի աղջիկն է:

- Դե լավ, համաձայն եմ:

Հայրը գնում է Բիլ Գեյթսի մոտ.

- Ես ցանկանում եմ, որ իմ տղան ամուսնանա քո աղջկա հետ:

- Դա բացառվում է:

- Բայց իմ տղան Համաշխարհային բանկի տնօրենն է:

- Դե լավ, համաձայն եմ:

Հայրը գնում է Համաշխարհային բանկի նախագահի մոտ.

- Ես ցանկանում եմ, որ իմ տղային նշանակեք Համաշխարհային բանկի տնօրեն:

- Դա բացառվում է:

- Բայց իմ տղան Բիլ Գեյթսի փեսան է:

- Դե լավ, համաձայն եմ:

ՍԱ ԲԻԶՆԵՍ Է:

* * * * * * *

Օլիգարխի աղջիկը ծնողներին ծանոթացնում է իր ընտրյալին՝  հասարակ ընտանիքից: Հայրը սկսում է հարցեր տալ երիտասարդ տղային.

- Տուն կամ բնակարան ունե՞ս:

- Աստված կտա, կունենամ:

- Ավտոմեքենա ունե՞ս:

- Աստված կտա, կունենամ:

- Աղջկաս նորմալ կարո՞ղ ես պահել:

- Աստված կտա, կպահեմ:

... Տղային ճանապարհելուց հետո կինը հարցնում է օլիգարխին.

- Հը՞, ո՞նց էր:

- Խեղճ ու հարիֆ տղա է, բայց ինձ շատ դուր եկավ, թե իմ մասին ինչպես է արտահայտվում:

* * * * * * *

- Մամ, ես վիճել եմ ամուսնուս հետ, գալիս եմ քեզ մոտ ապրելու:

- Ո'չ, աղջիկս, մեղավորը պետք է պատժվի, ես եմ գալիս ձեզ հետ ապրելու:


Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (14.11.2012)
Դիտումներ: 351 | - Վարկանիշ -: 5.0/21
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика