ԵՐԵՔՇԱԲԹԻ, 26.09.2017, 04:12

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

- Վերջապես կբացատրե՞ք ինձ, ինչո՞վ է կաշառքը տարբերվում կոռուպցիայից:

- Ամեն ինչ շատ պարզ է: Կաշառքը` երբ վերցնում ես և անում ես, իսկ կոռուպցիան` երբ վերցնում ես, բայց չես անում: 


*******

- Բարև, երեխաներ: Այսօրվա դասի թեման է՝ «Ատկատ»: Ո՞վ կասի ինձ, ի՞նչ է նշանակում դա:

- «Ատկատ»-ը շնորհակալության դրամական համարժեքն է՝ «Տենդեր»-ում տվյալ ընկերությանն ընտրելու համար: 

- Իսկ ի՞նչ է «Տենդեր»-ը:

- «Տենդեր»-ը  տվյալ ոլորտի  «Ատկատ»-ի առաջնությունն է:

- Ապրես, նստիր, ստանում ես 10, 8-ը քեզ, 2-ը գիտես...

...Հիմա լսում ենք տնային առաջադրանքը: Վահանն ունի 7 խնձոր: Ըստ փաստաթղթերի: Բայց փաստացի ունի 5 խնձոր, իսկ ըստ պայմանագրերի՝ 9: Հարց՝ քանի՞ խնձոր կունենա  Վահանի գործերը ստուգողը:

Հաջորդ խնդիրը՝ հարազատական կապերի ազդեցությունը կոռուպցիայի վրա: Ասա՛, Արման:

- Ես չեմ սովորել:

- Նստի՛ր, 8:

- Ապրես, պապ ջան:

- Իսկ ո՞վ օրինակներ կբերի պատմությունից: Չգիտե՞ք: Գոգոլը «Մեռած հոգիները» քանի՞ հատոր է գրել: Ըստ փաստաթղթերի - երկու: Իսկ քանիսն է հանձնել - մեկը!!! Իսկ ու՞ր է երկրորդը... Վառվել է: Հիմա հասկանում ե՞ք, թե ինչու հրդեհվեց մեր դպրոցի նոր վերանորոգված համակարգչային դասարանը: Եվ ինչու՞ առաջիկայում կհրդեհվի մարզադահլիճը...

Հիմա վերջին հարցը. ո՞րն է ամենաիդեալական բնագավառը:

- Նանոտեխնոլոգիաները:

- Ինչու՞:

- Որովհետև գումարները ծախսվում են այնպիսի արդյունքներ ստանալու վրա, որոնք մարդու աչքի համար անտեսանելի են:

- Կեցցե՛ս:

Հա՛, չմոռանաք ծնողներին ասել, որ մարզադահլիճի վերանորոգման համար 3,000 դրամ ուղարկեն:

- էլի՞՞՞:

- էլ լաց մի եղեք, ինձ կտաք 2,500, եթե ծնողները հարցնեն, կասեմ, որ ինձ 3,000 եք տվել: Պայմանավորվեցի՞նք: 



Տղան հարցնում է հորը.

- Հայրիկ, հայրիկ, ի՞նչ են նշանակում «Քննադատություն ներքևից» և  «Քննադատություն վերևից» արտահայտությունները:

- Հիմա կբացատրեմ: Մի բաժակ ջուր վերցրու և իջիր պատուհանի տակ կանգնիր:

Երբ տղան ջրով բաժակը ձեռքին կանգնեց պատուհանի տակ, հայրը վերևից կանչեց.

- Հիմա բաժակի ջուրը լցրու իմ վրա:

Տղան ջուրը շփեց վերև, բայց հորը ոչ մի կաթիլ չհասավ և բաժակի ողջ պարունակությունը թափվեց իր վրա:

- Տղա ջան, սա հենց ներքևից քննադատությունն է, իսկ սա արդեն վերևից քննադատությունն է, - և վերևից դույլով ջուրը լցնում է տղայի գլխին:


Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (03.02.2013)
Դիտումներ: 711 | - Վարկանիշ -: 5.0/24
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика