ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿԻՐԱԿԻ, 04.12.2016, 18:16

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 14
ՀՅՈՒՐԵՐ՝ 14
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Նյու-Յորքում չինացին հարցնում է հային.

- Որտեղի՞ց ես:

- Հայաստանից:

- Իսկ դուք ինչքա՞ն եք:

- Մի երեք միլիոն:

- Ինչ էլ շատ եք, իսկ ո՞ր հյուրանոցում եք տեղավորվել...

*******

Հայերին հարցնում են.

- Որքա՞ն է ձեր բնակչությունը:

- Չինացիների հետ մի միլիարդից ավելի ենք:

Չինացիներին հարցնում են.

- Քանի՞ կուսակցություն ունեք:

- Հայերի հետ հարյուրից ավելի:

*******

Հզոր երկրաշարժից հետո թուրքերը բողոքում են աստծուն.

- Ախր մենք խնդրել էինք, որ Հայաստանում երկրաշարժ անես:

- Վա~յ, հին քարտեզն էր մոտս:

*******

Արտագնա աշխատանքի մեկնած հայերի բրիգադը մի Ռուսաստանում մի նավաշինարանի հետ նավ ներկելու գործ է պայմանավորվում: Շատ չվստահելով հայերին,  նավաշինարանի տերը պայմանագիր է կնքում նրանց հետ` գործը ժամանակին և որակով ստանալու համար: Եվ հայերն սկսում են աշխատանքը:

Պայմանագրի ժամկետն ավարտվելուն պես  նավաշինարանի տերը գալիս է գործն ընդունելու: Հանկարծ տեսնում է, որ նավի մի կողմն ամբողջովին մշակված և ներկված է, իսկ մյուս կողմին ընդհանրապես ձեռք չեն տվել: Նա կատաղած գոռգոռում է և պահանջում բացատրել, թե ինչու են նավի միայն մի կողմը ներկել:

Բրիգադիրն էլ ցույց է տալիս պայմանագիրը և պատասխանում. 

- Մենք ամեն ինչ արել ենք ըստ պայմանագրի, տեսե'ք. «... նավաշինարանը մի կողմից, բրիգադը մյուս կողմից...»: Մենք մեր կողմն արել ենք, դուք էլ ձեր կողմն արե'ք, վճարե'ք, գնանք:

Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (27.11.2012)
Դիտումներ: 558 | - Վարկանիշ -: 5.0/26
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика