ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՇԱԲԱԹ, 03.12.2016, 23:44

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 14
ՀՅՈՒՐԵՐ՝ 14
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ


Ավտոբուսի կանգառում մի տատիկ դողացող մատներով փորձում է բջջայինով հաղորդագրություն գրել: Կողքից անցնող մի երիտասարդ առաջարկում է օգնել.

- Մայրիկ ջան, ի՞նչ գրեմ:

- Գրի'ր. «Այլանդակ, ինձ չփնտրես, ես մորս տանն եմ»: 

* * * * * * *

Հարկային ոստիկանները բռնում են արջին.

- Ի՞նչ միջոցներով ես մուշտակ գնել:

Արջը զարմանքից չի կարողանում խոսել, նստեցնում են մեքենան: Առաջ են շարժվում: Կոկորդիլոսը փորձում է ջուրը մտնել և  փախչել, հասցնում են պոչից բռնել.

- Որտեղի՞ց քեզ այդքան գումար կաշվե վերարկուի համար,- նստեցնում են մեքենան:

Խցում նստած արջն ու կոկորդիլոսը սպասում են հարցաքննությանը, բերում են փետուրները գզգզած արագիլին:  արջն ու կոկորդիլոսը զարմացած.

- Քեզ ինչի՞ համար են բերել:

- Պահանջում են բացատրել, թե ինչ միջոցներով եմ ամեն տարի հանգստանալու մեկնում տաք երկրներ: 

* * * * * * *

Կանայք գուլպա գնելիս ստուգում են որակը, տրիկոտաժի հատկությունները,  արտադրող երկիրը: Տղամարդիկ սովորության համաձայն լուռ հոտոտում են: 

* * * * * * *

- Մայրիկ, ինչու՞ է մեր գազօջախն այսքան կեղտոտ:

- Հայրդ ձվածեղ է պատրաստել:

- Առանց թավայի՞:

* * * * * * *

- Մայրիկ, այսօր երեք աղջիկ մեզ հյուր կգան: Դու կարող ե՞ս գուշակել, թե նրանցից որի հետ եմ պատրաստվում ամուսնանալ:

Երեկոյան.

- Գուշակեցի՞ր:

- Այո, մեջտեղի նստածը:

- Ճիշտ է, բայց ինչպե՞ս գլխի ընկար:

- Գալու պահից նա սկսել է նյարդերիս վրա ազդել:



Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (18.02.2013)
Դիտումներ: 1053 | - Վարկանիշ -: 4.8/33
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика