ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:40

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 6
ՀՅՈՒՐԵՐ՝ 6
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Ագռավը, մի կտոր պանիր կտուցին, ծառի ճյուղին նստած պատրաստվում է վայելել այն: Մեկ էլ որտեղից-որտեղ հայտնված աղվեսը ծառի տակից ձայն է տալիս.

- Ընտրություններում ու՞մ ձայն տվեցիր` առյուծի՞ն, թե՞ փղին:

Ագռավը պատասխանեց.

- Փղին:

Պանիրն ընկավ, աղվեսը քթի տակ ծիծաղելով վերցրեց այն և ուտելով հեռացավ:

- Տեսնես որ ասեի առյուծին եմ ընտրել, ինչ-որ բան փոխվելու է՞ր...

*******

Ղարաբաղցի երեխան մոտենում է հորը.

- Հայրիկ, ուզում եմ երեւանցի դառնալ:

- Ղալաթ ես անում, այ շան տղա, դու ո՞նց կարող ես մոռանալ մեր Շուշին ու Գանձասարը, մեր բնությունն ու մեր հայրենի հողը

Երեխան վախվորած մոտենում է մորը.

- Մայրիկ, ուզում եմ երեւանցի դառնալ:

- Շատ վատ ես անում, տղա ջան, դու մոռանում ես քո հայրական տունը, քո հարազատների օջախը, դու մոռանում ես մեր ավանդույթները

Երեխան տխուր առանձնանում է իր սենյակում: Մոտենում է պապիկը.

- Բալես, ինչի՞ ես տխրել:

- Ո՞նց չտխրեմ, դեռ չեմ հասցրել երեւանցի դառնալ, բոլոր ղարաբաղցիները սկսել են վրա տալ

*******

Նոր հայը գալիս է ծննդատուն, որտեղ քիչ առաջ ծնվել է նրա առաջնեկը: Նրան դիմավորում է բուժքույրը.

- Շնորհավորում եմ, դուք տղա եք ունեցել` հիսուն սմ, երեք ու յոթ հարյուր:

Նոր հայը ուրախ-ուրախ հանում է դրամապանակը.

- Տես է, նույնիսկ թանկ էլ չէ:



Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (09.02.2013)
Դիտումներ: 668 | - Վարկանիշ -: 4.8/29
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика