ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 11:43

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 7
ՀՅՈՒՐԵՐ՝ 7
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Մանկապարտեզ: Աշխատանքային օրվա վերջ: Դայակը որոշում է հագցնել վերջին երեխայի ձմեռային կոշիկները, մինչև ծնողները կգան նրա ետևից: Մեծ դժվարությամբ դա անելով, դայակը դժգոհում է.

- Էս ինչու են կոշիկներդ դժվարությամբ մտնում:

- Որովհետև աջը ձախ ոտքին ես հագցրել, իսկ ձախը՝ աջ ոտքին:

Դայակը մռթմռթալով հանում է կոշիկները և հակառակ հագցնում, բայց էլի մեծ դժվարությամբ:

- Բա հիմա ինչու դժվար մտան:

- Որովհետև սրանք իմ կոշիկները չեն:

- ??????... Դայակը զայրացած հանում է կոշիկները և մտածում, բայց մի երեխա է մնացել և մի զույգ կոշիկ.

- Բա ումն են:

- Իմ կոշիկները ծակվել են, սրանք եղբորս կոշիկներն են, այսօր սրանք եմ հագել, մինչև մամաս նորը առնի:

 Դայակը արդեն կատաղած և մեծ դժվարությամբ հագցնում է կոշիկները և հարցնում.

- Իսկ ձեռնոցներդ որտեղ են:

- Խցկել էի կոշիկներիս թաթերի մեջ, որ չկորչեն... 

* * * * * * *

Տղամարդն այգում նայում է, թե ինչպես է կողքի նստարանին նստած երեխան մեկը մյուսի ետևից խժռում կոնֆետները: 10-րդ կոնֆետից հետո նա չդիմացավ`

- Տղա ջան, քեզ չեն ասել, որ այդքան կոնֆետ ուտելը վնասակար է:

- Իմ պապիկն ապրեց 105 տարի:

- ??? Ինչ կապ ունի այստեղ քո պապիկը: Նա էլ էր կոնֆետ շատ ուտում:

- Չէ, ուղղակի քիթը չէր խոթում ուրիշների գործերի մեջ...

* * * * * * *

- Գիտե՞ս, տղաս, քո տարիքում Նապոլեոնը դասարանի լավագույն աշակերտն էր, - ասում է հայրը։

- Իսկ քո տարիքում նա արդեն Ֆրանսիայի կայսրն էր...


Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (31.10.2012)
Դիտումներ: 290 | - Վարկանիշ -: 5.0/20
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика