ԱՆԵԿԴՈՏ - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 11:40

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 6
ՀՅՈՒՐԵՐ՝ 6
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՆԵԿԴՈՏ

- Մայրիկ, ես ուզում եմ երեկոյան դուրս գալ զբոսնել, մաքուր օդ շնչել:

- Զբոսնիր, բայց էդ մաքուր օդիդ ասա, որ ուղիղ ժամը 10:00-ին տանը պետք է լինես:

*******

Հարուստ և ծանր հիվանդ գործարարի տղան պլանավորում է իր ապագան: Նա որոշում է ամուսնանալ:

Բաժնետերերի ժողովից հետո, հիացած մասնակից մի գեղեցկուհով, փորձում է զրույցի բռնվել նրա հետ, սակայն վերջինս անընդհատ խուսափում է.

- Ձեզ կարող է թվալ, որ սովորական տղա եմ, բայց ես 150 մլն $-ի միակ և առաջիկա ժառանգորդն եմ:

Սա հետաքրքրեց գեղեցկուհուն. նա վերցրեց երիտասարդի այցեքարտը...

... և մեկ շաբաթ անց դարձավ նրա խորթ մայրը:

Ֆինանսական հարցերում կանայք ավելի արագ և ճշգրիտ են կողմնորոշվում, քան տղամարդիկ:

*******

Ամուսինները ծովափում լավ հանգստանալուց հետո պատրաստվում են հեռանալ հյուրանոցից: Ադմինիստրատորը նրան է ներկայացնում ծառայությունների հաշիվ՝ 10,000 եվրո: Ամուսինը զարմացած և զայրացած.

- Ինչի՞ համար: Չէ՞ որ ամեն ինչ մտնում էր ուղեգրի մեջ

- Նայեք, ավտոզբոսանք գինիների համտեսումով՝  2,000:

- Բայց մենք ոչ մի տեղ չենք գնացել:

- Դա ձեր մեղավորությունն է, մենք ամեն օր հայտարարել ենք զբոսանքի համար: Հետո, ձկնորսություն զբոսանավով՝ 3,000: 

Ի՞նչ ձկնորսություն, գրողը տանի:

- Չգիտեմ, ամեն օր նավը մոտեցել է հյուրանոցին, պետք է ուշադիր լինեիք: Մյուսը, թռիչք ուղղաթիռով սարերի վրայով՝ 5,000:

- ???

- Դուք եք մեղավոր, որ չեք օգտվել, ուղղաթիռն ամեն օր եկել է:

Տղամարդն իրեն հավաքում է և պատասխանում.

- Այդ դեպքում դուք պարտավոր եք վճարել 15,000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում:

- Ի՞նչ  բարոյական վնաս:

- Դու քնել ես իմ կնոջ հետ:

Ի՞՞՞նչ: Ես նրան նույնիսկ մոտիկ չեմ գնացել:

- Դա քո մեղավորությունն է, գնայի՜ր, ամբողջ օրը ծովափին պառկած էր:


Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (18.11.2012)
Դիտումներ: 310 | - Վարկանիշ -: 4.8/16
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика