ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:50

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Փոստի աշխատողները նամակները տեսակավորելիս հանդիպեցին մի նամակի, որը  Ձմեռ Պապին ուղարկել էր մի փոքրիկ: Որոշեցին բացել և կարդալ.

- Բարև, սիրելի Ձմեռ Պապ: Դրսում ցուրտ է, շուտով Նոր տարին կգա, իսկ ես տնից չեմ կարող դուրս գալ, որովհետև վերարկու, գլխարկ, տաք կոշիկներ և ձեռնոցներ չունեմ: Եթե հնարավոր է, ուղարկիր ինձ  վերարկու, գլխարկ, տաք կոշիկներ և ձեռնոցներ:

Փոստի աշխատողները խղճացին, գումար հավաքեցին՝ ով ինչքան կարող էր: Գնեցին փոքրիկի ուզած նվերները, բայց ձեռնոցների համար գումարը չբավարարեց: Որոշեցին ուղարկել նվերներն առանց ձեռնոցների:

Որոշ ժամանակ անց փոքրիկից նորից նամակ եկավ Ձմեռ Պապին.

- Շնորհակալություն նվերների համար, սիրելի Ձմեռ Պապ: Բայց ձեռնոցները ինձ չհասան, երևի փոստի աշխատողներն էին ծանրոցից հանել...

 

 

Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը, գումար չունենալու պատճառով չի կարողանում վերադառնալ և ստիպված մի քանի մանր-մունր նվերներ է տուն ուղարկում: Կնոջ համար էլ մի կիսատաբատ է ուղարկում, մի ոտքին գրված HAPPY NEW YEAR, մյուս ոտքին՝ MERRY CHRISTMAS: Կինը SMS-հաղորդագրություն է ուղարկում.

«Իսկ ես հույս ունեի, որ գոնե այդ երկու տոների արանքում կգաս  անձամբ կշնորհավորես...»

* * *

Ձմեռ Պապը, մի փոքր գինովցած, այցելում է հերթական բնակարանը.

- Ի՞նչ նվեր ես ուզում, փոքրիկ տղա:

Տղան, առանց որևէ բառ ասելու, մի լավ ապտակում է նրան:

- Ինչի՞ համար, - ասում է Ձմեռ Պապն իրեն մի կերպ հավաքելով:

- Անցած տարվա համար...

* * *

Երկու անտուն մուրացկան ամանորյա տոներից հետո փոխանակվում են տպավորություններով.

- Նոր տարին հրաշալի անցկացրեցի: Նկուղից դուրս գալիս շքամուտքում օղու կիսատ շիշ տեսա, մի 200 գրամ մեջը կլիներ: Հետո աղբամանի մեջ նայեցի, ձկան կարմիր խավիարով բուտերբրոդ գտա, ընդամենը մի պատառ էր կծած: Մի լավ կերա, խմեցի, զբոսնեցի, իսկ դու՞ :

- Շատ վատ: Մի անասուն բեռնատարը կանգնեցրել էր ուղիղ կափարիչի վրա, տոները ստիպված անցկացրեցի կոյուղու իմ հորում: 

* * *

Սահմանային դիտակետում նորակոչիկ է ծառայում: Հանկարծ ավտոմատի կրակահերթ է լսվում և նորակոչիկը ուրախ վազելով գալիս է պահակակետ.

- Պարոն լեյտենանտ, ես սպիտակ մորուքով թշնամու հետախույզ եմ ոչնչացրել, , սողալով գալիս էր, մի պարկ էլ հետը քարշ էր տալիս:

- Քեզ նման ապուշների պատճառով ստիպված ենք երրորդ Նոր տարին դիմավորել առանց Ձմեռ Պապի:

 

Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (28.12.2014)
Դիտումներ: 5543 | - Վարկանիշ -: 4.2/56
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика