ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ - ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:39

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կյանքում գոնե մեկ անգամ Բախտը թակում է յուրաքանչյուրի դուռը: Բայց հաճախ հենց այդ պահին մարդը նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչ մի թակոց էլ չի լսում:

Մարկ Տվեն

Մեր կասկածնե՞րը: Դրանք մեր դավաճաններն են: Նրանք ստիպում են մեզ կորցնել այն, ինչը մենք հավանաբար կարող էինք ունենալ, եթե չվախենայինք փորձել:

Ուիլյամ Շեքսպիր

Եթե ամեն անգամ սպասես, թե երբ են վերացվելու վերջին խոչընդոտները, երբեք էլ չի հաջողվի ինչ-որ բան անել:

Սեմյուել Ջոնսոն

Ամենամեծ հաջողությանը հասել են նրանք, ովքեր հասկանալով խնդիրը, վերածել են այն հնարավորության:

Ջոզեֆ Շուգերման

Գործողությունները միշտ չէ, որ երջանկություն են բերում, բայց առանց գործողությունների` երջանկություն չի լինում:

Բենջամին Դիզրայելի

Եթե ուզում եք լինել ավելի հաջողակ, ավելի շատ փորձեր կատարեք:

Բրայան Թրեյսի

Մտածեք գլխավորի մասին, երբ մանրուքներով եք զբաղված: Այդ ժամանակ մանրուքները կշարժվեն ճիշտ ուղղությամբ:

Էլվին Տոֆֆլեր

Անհաջողությունը միայն ժամանակավոր է, հանձնվելով` դուք դարձնում եք այն մշտական:

Մերիլին Սավանտ

Մի հուսահատվեք, բայց նույնիսկ եթե հուսահատվել եք, շարունակեք գործել հուսահատված:

Էդմունդ Բյորկ

Մարդիկ հազվադեպ են հասնում հաջողության, եթե զբաղված են նրանով, ինչն իրենց հաճույք չի պատճառում:

Դեյլ Քարնեգի

Եթե ցանկանում եք ավելի շատ հաջողությունների հասնել, կրկնապատկեք ձեր անհաջողությունների քանակը:

Թոմաս Ուոթսոն, IBM հիմնադիր

Մարդը կարող է փոխել իր կյանքը՝ փոխելով միայն դրա հանդեպ իր վերաբերմունքը:

Ուիլյամ Ջեյմս

Կատեգորիա: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (18.02.2013)
Դիտումներ: 1209 | - Վարկանիշ -: 5.0/35
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика