5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 05.12.2016, 08:30

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ

5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

1. Մի անգամ մուկը նկատեց, որ ֆերմային տերը թակարդ է դրել: Նա այդ մասին պատմեց հավին, այծին և կովին, բայց բոլորը միաբերան պատասխանեցին. «Թակարդը քո խնդիրն է, մեզ հետ կապ չունի»:
Քիչ անց թակարդն ընկավ օձը և կծեց ֆերմայի տիրոջ կնոջը: Նրան բուժելու համար ճաշ պատրաստեցին հավից: Հետո մորթեցին այծին, որպեսզի կերակրեն հիվանդին այցի եկած հյուրերին: Իսկ վերջում մորթեցին կովին` թաղման արարողության մասնակիցներին կերակրելու համար:
Այդ ամբողջ ժամանակ պատի անցքից մուկը հետևում էր իրադարձություններին և մտածում այն ամենի մասին, որոնք ոչ մեկի հետ ոչ մի կապ չունեն:
Եթե ինչ-որ բան ուղղակի չի առնչվում ձեզ հետ, մի մտածեք, որ այդ ինչ-որ բանը ինչ-որ պահի չի հարվածի ուղիղ ձեր գլխին:

2. Արծիվը նստել էր ծառին, ոչինչ չէր անում և հանգստանում էր: Փոքրիկ ճագարը տեսավ նրան և հարցրեց.
- Կարող ե±մ ես էլ նստել Ձեր պես և ոչինչ չանել:
- Իհարկե,- պատասխանեց արծիվը:
Ճագարը նստեց ծառի տակ և սկսեց հանգստանալ: Հանկարծ հայտնվեց աղվեսը, բռնեց նրան ու կերավ:
Եթե ուզում եք նստել և ոչինչ չանել, դուք պետք է նստեք շա~տ-շա~տ բարձր տեղում:

3. Ֆերմայում հիվանդացել էր ձին: 
Անասնաբույժ.
- Եթե առավոտյան ոտքի չկանգնեց, ստիպված սրսկելու եմ, քնեցնեմ:
Ձին առավոտյան չէր կարողանում ոտքի կանգնել: Կողքին պառկած էր գառը ստիպեց.«Վեր կաց, այլապես կսատկացնեն»:  
Ձին ոտքի կանգնեց: Ֆերմերն ուրախացավ.
- Սա հրաշք է, հարկավոր է տոնել: Այս առիթով ես ոչխար կմորթեմ:
Ոչ մի անգամ մի խառնվեք ուրիշի գործին:

4. Երեք մարդ ծանր քարեր էին գլորում: Նրանց հարցրեցին, թե ինչ են անում.
Առաջինը, սրբելով ճակատի քրտինքը. «Տանջվում եմ»:
Երկրորդը, թևերը քշտելով և գործնական տեսք ընդունելով. «Գումար եմ վաստակում»:
Երրորդը, նայելով վեր. «Տաճար եմ կառուցում»:
Կյանքն իմաստավորված է նրանց մոտ, ովքեր հետևում են մեծ նպատակների:

5. Տաքսիստը տեղափոխում է քաղաքում հայտնի միլիոնատիրոջը: Վերջինս վճարում է ճիշտ հաշվիչի ցուցմունքի չափ:
Տաքսիստ.
- Երեկ ես Ձեր տղային տեղափոխեցի և նա ինձ 100$ թեյավճար թողեց:
- Ինչու± եք զարմանում. նրա հայրը միլիոնատեր է, իսկ ես` որբ:
Միայն նա, ով ինքն է վաստակում իր գումարները, գիտի դրանց իրական արժեքը:
Կատեգորիա: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (01.09.2013)
Դիտումներ: 4600 | - Վարկանիշ -: 4.8/24
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика