10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ - ՀԵՏԱՔՐՔԻՐ է - ԽՃԱՆԿԱՐ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 11:42

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 7
ՀՅՈՒՐԵՐ՝ 7
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

1. Ֆուտբոլային հանրահայտ «Օլե-Օլե-Օլե» բացականչությունը ծնունդ է առել Իսպանիայում: Այն վանկարկում էին ցլամարտի ժամանակ և ֆլամենկո պարելիս: Իսկ բառն ինքնին տրանսֆորմացվել է «Ալլահ» բառից, որն աղոթքի ժամանակ արտասանում էին 8-րդ դարում Իսպանիան զավթած արաբները:

2. Խուլիո Իգլեսիասը երիտասարդ տարիներին եղել է ֆուտբոլային դարպասապահ և հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում: Սակայն նրա ֆուտբոլային կարիերան ընդհատվեց 20 տարեկանում` ավտովթարի պատճառով: Երեք տարի նա պարալիզացված պառկած է եղել հիվանդանոցում. ազատ աշխատում էին միայն ձեռքերը: Սովորելով կիթառ նվագելը, Իգլեսիասը հետագայում դարձավ հանրաճանաչ երաժիշտ:

3. Բրազիլիայում ֆուտբոլային մի հանդիպման ժամանակ ուժեղ քամին դաշտ է քշել պարաշյուտիստների խմբի: Պարաշյուտիստներից մեկը դարպասապահի վրա վայրէջք է կատարել այն պահին, երբ վերջինս պատրաստվում էր որսալ գնդակը: Արդյունքում գնդակը հայտնվել է դարպասում: Հաշվի չառնելով «տուժող» թիմի պահանջները, մրցավարը գրանցել է դարպասի գրավում` պարաշյուտիստների հայտնվելը համարելով «Վերին ուժի միջամտություն»:

4. Անգլիացի երկրպագուները հայտնի են իրենց կատաղությամբ. հանուն իրենց սիրելի թիմերի նրանք պատրաստ են ամեն ինչի: Պարզվում է, որ նրանց կողմից պետական և մասնավոր ունեցվածքին հասցված տարեկան վնասը կազմում է 40 միլիոն ֆունտ ստեռլինգ:

5. 1969թ. նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել ֆուտբոլի պատմության մեջ ամենաանկարգապահ խաղը: «Տոնգհեմ» (Սուրրեյ) և «Հաու-լի» (Հանթս) թիմերի խաղացողներն այնքան կոպիտ էին պայքարում տեղի գավաթի համար, որ մրցավարն ստիպված էր պատժել բոլոր 22 խաղացողներին (այդ թվում նաև հոսպիտալ տեղափոխվածին) և նույնիսկ եզրային մրցավարին:

6. Ամենաերկար խաղը տեղի է ունեցել 1981թ. օգոստոսի 1-3-ը` իռլանդական «Կալլինաֆերսի» ֆուտբոլային ակումբի երկու թիմերի միջև` Քերրիում: Հաղթողն ի հայտ է եկել 65 ժամ 1 րոպե հետո:

7. Լեհական Բիդգոշ քաղաքում տեղի է ունեցել բավական հետաքրքիր խաղ, որը գրավել է բազմաթիվ հանդիսատեսների: Տեղական թերթերի թղթակիցները հանդիպեցին մի թիմի հետ, որը կազմված էր միայն մեկ ընտանիքի ներկայացուցիչներից` քարտաշ Օսինսկու տղաներից: Թեև 15-28 տարեկան տղաները պարտվեցին, բայց հանդիսատեսները ջերմորեն ողջունում էին թիմի «հեղինակին»:

8. Իտալական Աստի փոքր քաղաքում կայացած ընկերական հանդիպման ժամանակ տեղական թիմի հարձակվող Մասկիոն, չդիպչելով գնդակին, այնպես հարվածել է գետնին, որ փորել է այն և վնասել ոտքը: Երբ ուսումնասիրել են հողը, հայտնաբերել են պատմական գտածոյի արժեք ունեցող կմախք: Մասկիոն ստացել է դրամական պարգև և «Երկրագիտական հետազոտությունների ձգտման համար» կրծքանշան:

9. Բուենոս-Այրեսի մարզադաշտում անց է կացվել յուրատեսակ հանդիպում, որի նպատակն էր ապացուցել ամուրի ֆուտբոլիստների առավելությունը ամուսնացածների նկատմամբ: Ամեն ինչ խաղաղ էր մինչև ամուսնացածների դարպասին 11 մետրանոցի նշանակումը: Երբ այն իրացվեց, դաշտ լցվեցին «տուժողների» կանայք: Նրանք մի լավ «մշակեցին» մրցավարին և հաղթանակը շնորհեցին իրենց ամուսիններին: Անախորժություններից խուսափելու համար ամուրիները չբողոքեցին: Հետազոտությունը տապալվեց:

10. Իսրայելի պառլամենտում 36 անգամ ներկայացվել է ֆուտբոլային խաղերի անցկացումը շաբաթ օրերին թույլատրելու մասին օրինագիծը. քննարկումը ձգվում է արդեն յոթերորդ տարին:

Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Ավելացրեց: Ադմինիստրատոր (03.02.2014)
Դիտումներ: 1234 | - Վարկանիշ -: 4.6/16
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика