ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ - 22 Օգոստոսի 2013 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 05.12.2016, 08:28

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՕԳՈՍՏՈՍ » 22 » ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
02:58
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
                                                                                                                                                   
                                                                                                                  
Մարզերի երիտասարդության հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների շարքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը Վանաձորում հանդիպեց Լոռու մարզի տարբեր համայնքներից մի խումբ ակտիվ երիտասարդների հետ: «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը ՀԿ կենտրոնի հյուրընկալ հարկի տակ այս հանդիպումը կազմակերպել էր պարոն Պապյանի նախաձեռնությամբ:

Երիտասարդական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ նման հանդիպումները նպատակ ունեն մարզերում ծանոթանալ երիտասարդական դաշտի առկա վիճակին, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանն ու ակտիվ երիտասարդներին, համատեղ քննարկել առկա խնդիրներն ու ստացված առաջարկները հաշվի առնել ծրագրերի մշակման ժամանակ: Հանդիպման մասնակիցներին նա ծանոթացրեց ՀՀ-ում վարվող պետական երիտասարդական քաղաքականությանը և ռազմավարական ծրագրերին:

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից հայտարարված 2014թ. Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաքի հռչակման մրցույթի վերաբերյալ պարոն Պապյանը համառոտ ներկայացրեց մրցույթի հայտարարման նախապատմությունն ու զարգացումները, մրցույթի մասնակից երկու քաղաքներում` Էջմիածնում և Սիսիանում փորձագիտական խմբի և կազմկոմիտեի կատարած աշխատանքները, երիտասարդներին հետաքրքրող հարցերին տվեց կոնկրետ և սպառիչ պատասխաններ: Նշելով, որ սա մարզերում երիտասարդական կյանքն ակտիվացնելու և ՀՀ համայնքներին երիտասարդական ծրագրերի իրականացմանը ներգրավելու յուրօրինակ քայլ է, նա հույս հայտնեց, որ մրցույթը հետագայում կդառնա բարի ավանդույթ և կընթանա ավելի սուր մրցակցության պայմաններում:

Երիտասարդներին հետաքրքրեց նաև 2014թ.-ից ՀՀ մարզերում մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների ձևավորման հարցը: Ծավալված քննարկումների արդյունքում հնչեցին տարբեր առաջարկներ, տեսակետներ ու մոտեցումներ: Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ ստեղծվելիք խորհուրդները պետք է դառնան դինամիկ գործող մարմիններ և լրջորեն զբաղվեն մարզի երիտասարդների հիմնախնդիրների լուծմամբ: Նրանցից շատերը պատրաստակամություն հայտնեցին մասնակցել խորհրդի ձևավորման մրցույթին և ակտիվորեն մասնակցել դրա աշխատանքներին:

Բանախոսը և լոռեցի երիտասարդները քննարկեցին նաև մարզերի երիտասարդներին առընչվող հարցեր: Անկաշկանդ զրույցի և հարց ու պատասխանի ընթացքում մարզի 10 համայնքների երիտասարդներ հնարավորություն ունեցան երիտասարդության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյային ուղղել բազմաբնույթ հարցեր, մի շարք հարցերի վերաբերյալ արտահայտել սեփական կարծիքները, ինչպես նաև հանրային տարբեր գործընթացներում մարզերի երիտասարդների ավելի ակտիվ ներգրավման ուղղությամբ ներկայացնել առաջարկներՊարոն Պապյանը, ինչպես և խոստացավ հանդիպման սկզբում, պատասխանեց բոլոր հարցերին` հակիրճ ներկայացնելով նաև երիտասարդության բնագավառում առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, հորդորելով երիտասարդներին հանդես բերել նախաձեռնողականություն և ակտիվորեն մասնակցել այդ ծրագրերին:

Դիտումներ: 821 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: երիտասարդության հարցերի նախարարությ, Արմեն Պապյան, երիտասարդական քաղաքականություն | Վարկանիշ: 4.8/79
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՕԳՈՍՏՈՍ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика