ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՎԵՐԱԾՆՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ - 2 Հոկտեմբերի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 17:27

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 6
ՀՅՈՒՐԵՐ՝ 6
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 2 » ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՎԵՐԱԾՆՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ
00:42
ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՎԵՐԱԾՆՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ

«Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» ծրագրի շնորհառու Էմիլիա Մարտիրոսյանը Մարգահովիտ համայնքում իրականացրել է «Վերածնված անհրաժեշտություն և բարձրորակ կրթության գրավական» համայնքային զարգացման միկրոծրագիրը: 

Մարգահովիտ համայնքը բնակչության թվով Լոռու մարզի ամենամեծ համայնքներից է` 4,300-ից ավելի  բնակիչ:

Կարևորելով անգլերեն լեզվի իմացության անհրաժեշտությունը՝ շուրջ 5 տարի համայնքում գործում են անգլերենի մեծահասակների և փոքրերի խմբակները, որոնց համար բավական դժվար, երբեմն նույնիսկ անհնար է լինում ձեռք բերել դասագրքեր կամ բառարաններ: 80 տարվա պատմություն, շուրջ 13500 անուն առավելապես հայերեն, մասամբ էլ ռուսերեն գրականություն և 460 ընթերցող ունեցող գյուղի միակ գրադարանի ֆոնդն էլ ձեռք է բերվել Խորհրդային ժամանակներում:  Հաշվի առնելով անգլերեն գրականության պակասը, իրականացվող ծրագրի շրջանակներում մասնակիցները Երևանի «Մակմիլան» հանրաճանաչ գրախանութից ընտրեցին և ձեռք բերեցին բավական հետաքրքիր, հարուստ անգլերեն մասնագիտական և գեղարվեստական գրականություն, իսկ Վանաձորից՝ նաև հայերեն լեզվով հեքիաթներ:

Մարգահովիտի Կրթամարզամշակութային համալիրում կազմակերպված յուրօրինակ արարողությամբ ձեռք բերված գրականությունը   նվիրաբերվեց համայնքի գրադարանին: Միջոցառման ժամանակ դպրոցահասակ երեխաները, հանդես գալով գրքերի դերում, ներկայացրեցին նրանց հանդեպ հոգատարության և հետաքրքրության անհրաժեշտությունը, իսկ անգլերեն երգերով ու քառյակներով ներկայացրեցին ձեռք բերված գրքերն ու դրանց կարևորությունը: Միջոցառմանը մասնակցում էին համայնքի ղեկավարությունը, կրթության ու մշակույթի բնագավառի աշխատողները: Համայնքապետ Սամվել Անանյանը, որը մշտապես աջակցում է երիտասարդների նախաձեռնություններին, մեծ պատրաստակամությամբ աջակցեց նաև այս նախաձեռնության իրականացմանը:

Գրադարանային ֆոնդի համալրումը զգալիորեն կբարձրացնի համայնքում անգլերեն լեզվի ուսուցման արդյունավետությունը և ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես նշում է ծրագրի ղեկավար Էմիլիա Մարտիրոսյանը՝ «Գրքերը հանդիսանում են մնայուն արժեք և երկար տարիներ կծառայեն համայնքին»:

Ուշադրության արժանի և գովելի է, որ Մարգահովիտն ունի բավական համախմբված և նպատակասլաց երիտասարդական խումբ, որի անդամներն ակտիվորեն մասնակցում են երիտասարդական և համայնքային բազմաբնույթ ծրագրերի:  


Դիտումներ: 508 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 4.9/42
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика