ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ - 28 Ապրիլի 2013 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 17:29

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ԱՊՐԻԼ » 28 » ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
03:07
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Հաճախ անհրաժեշտություն է առաջանում երիտասարդներին աջակցել ուղևորության ծախսերը հոգալու հարցում` այլ բնակավայրերում կազմակերպվող միջոցառումներին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:     

Այդ միջոցառումները կարող են լինել ուսուցողական դասընթաց, կոնֆերանս, վերապատրաստման ծրագիր, ցուցահանդես, կամավորական աշխատանք, ճանաչողական այց և այլն: Հայաստանի պարագայում, որպես կանոն, ճամփորդական դրամաշնորհը վերաբերում է արտերկրում կազմակերպվող միջոցառումներին:     

Ուղևորության դրամաշնորհը բնութագրվում է կոնկրետ միջոցառմամբ, որին մասնակցելու է մեկնում դրամաշնորհ ստացողը, ճամփորդության վայրով կամ վայրերով, մեկնման և ժամանման ժամկետներով, հրավիրող կողմով, աջակցության ձևով (ամբողջապես կամ մասնակի, տրանսպորտային ծախսեր, կեցություն, մուտքի արտոնագիր և այլն):   

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հրամանով 2013թ.-ից գործում է երիտասարդներին ուղևորության դրամաշնորհների տրամադրման նոր կարգ:  

Ուղևորության դրամաշնորհ ստանալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության քաղաքացի 16-ից 30 տարեկան երիտասարդ գիտնականները, ուսանողները, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլն, ուղևորության մեկնելուց առնվազն 15 օր առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան 0001, Աբովյան փ. 9) պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը (համապատասխան երկիր մեկնելու համար մուտքի արտոնագիր (ըստ անհրաժեշտության), դիմումատուի կրթությունը (մասնագիտությունը, որակավորումը) հաստատող փաստաթղթի պատճեն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն) և դիմումը:                                                                   

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդներին ուղևորության դրամաշնորհների տրամադրման կարգը և դիմումը կարող եք բեռնել նախարարության պաշտոնական կայքից


Դիտումներ: 1153 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/17
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ԱՊՐԻԼ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика