ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ - 2 Հոկտեմբերի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 11:41

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 2 » ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ
00:44
ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ

«Երիտասարդական ալիք» ՀԿ-ի «Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» ծրագրի շրջանակներում ծրագրի շնորհառու Բինգյոլ Ամիրյանը Սարչապետում իրականացրել է «Տիգրան Պետրոսյանի հետքերով» համայնքային զարգացման միկրոծրագիրը:

Սարչապետ համայնքը, որը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մոտ 70 կմ հեռավորության վրա, ունի 2816 բնակիչ: Նրանցից 350-ը 10-22 տարեկաններ են: Ծրագրով նախատեսվում էր ստեղծել շախմատի խմբակ, որը կնպաստեր դեռահասների և պատանիների մտավոր դաստիարակությանն ու ազատ ժամանակի արդյունավետ օգտագործմանը, նրանց ինտելեկտուալ զարգացմանը:

Ձեռք են բերվել շախմատի մեծ ցուցատախտակ և խաղատախտակներ, վերանորոգվել է խաղասենյակը: Հարկ է նշել, որ համայնքը, ի դեմս երիտասարդ ղեկավար Բորիս Բարոյանի, ոչ միայն նախատեսվածից զգալիորեն ավելի ֆինանսական ներդրում է կատարել ծրագրի իրականացման համար, այլև հատկացրել է շախմատային խաղատախտակներ` խաղաքարերով, շախմատային ժամացույցներ և գույք:

Սարչապետում, որտեղ շախմատը միշտ էլ եղել է ուշադրության կենտրոնում, ավելի քան անհրաժեշտ էր նման նախաձեռնությունը: Շուրջ 400 դպրոցականներ և երիտասարդներ հնարավորություն կստանան ձեռք բերել շախմատային գիտելիքներ, հմտություն և փորձ: Վերանորոգված տարածքում գործող շախմատի խմբակում առաջին կարգային Հրաչիկ Առաքելյանի ղեկավարությամբ արդեն իսկ կազմակերպվել է համայնքային մրցաշար: Այստեղ նպատակադրվել են հասնել լավ արդյունքների, ձևավորել շախմատային թիմ և մասնակցել մարզային ու հանրապետական մրցաշարերի:

Բինգյոլ Ամիրյանը սարչապետցի երիտասարդների փոքր խմբի հետ անց է կացրել սեմինար՝ թեմաների ներկայացման և զույգերով խմբային աշխատանքի միջոցով: Նա կիրառել և երիտասարդներին է  փոխանցել «Երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացում» դասընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքները:

Բինգյոլ Ամիրյան.  «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Երիտասարդական ալիք» հասարակական  կազմակերպությանը և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ «Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային  գործընթացներում» ծրագիրը և «Երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացում» դասընթացն անցկացնելու, ինչպես նաև համայնքային զարգացման միկրոծրագրերն իրականացնելու համար: Դասընթացը մեզ՝ մասնակիցներիս տվեց  բավականին շատ գիտելիքներ, որը մենք կարող ենք կիրառել հետագայում: Բավական  բան սովորեցինք «Քաղաքացիական հասարակության», «Հանրային քաղաքականության»,  «Շահերի պաշտպանության» և այլ կարևոր թեմաների մասին: Անհնար է չնշել համայնքային միկրոծրագրերը, որին Սարչապետ համայնքը արձագանքեց մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ: Միկրոծրագրի իրականացման շրջանակներում Սարչապետում բացվել է շախմատի խմբակ, որը շատ կարևոր է համայնքում դեռահասների, պատանիների և երիտասարդների մտավոր դաստիրակության համար: Ցանկալի է, որ այսպիսի ծրագրերը լինեն շարունակական, քանզի յուրաքանչյուր պետության կայուն հիմքը, բարձր ինտելեկտ ունեցող երիտասարդությունն է, իսկ այսպիսի միջոցառումները խթան են հանդիսանում խելացի և ակտիվ երիտասարդներին կայանալու և ինքնահաստատվելու ճանապարհին»:

Դիտումներ: 1494 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/41
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика