«ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության» նախագծի քննարկում - 26 Հոկտեմբերի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:47

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 26 » «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության» նախագծի քննարկում
15:25
«ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության» նախագծի քննարկում
«ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարության» նախագծի քննարկում

Վանաձորում   Լոռու մարզպետարանի, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, մարզաշխարհի ներկայացուցիչների և ակտիվ երիտասարդների մասնակցությամբ  տեղի ունեցավ  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից  մշակվող «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարության» նախագծի քննարկում:  

Ներկայացնելով ռազմավարության նախագիծը, Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը նշեց, որ այն մշակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներից, միջազգային կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչներից բաղկացած  աշխատանքային խմբի կողմից: Նախագիծը մարզերում ներկայացվում է հասարակական  քննարկումների միջոցով՝ նպատակ ունենալով տեղերում ստացված առաջարկներն ու գաղափարները մշակել և ներառել փաստաթղթում:  

Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց ռազմավարության նախագծով սահմանված գերակայությունները և դրանց շրջանակներում նախատեսվող գործողություններն ու միջոցառումները: 

Քննարկումների սկզբում առավել ակտիվ էին մարզական աշխարհի ներկայացուցիչները: Տարբեր մարզադպրոցների և մարզաձևերի մարզիչները բարձրացրեցին հիմնականում իրենց ոլորտի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր և ներկայացրեցին դրա արդյունքում մարզիկների կողմից ավելի բարձր արդյունքներ ցույց տալու հնարավորությունները:

Ակտիվ քննարկումներ ընթացան երիտասարդությանը հուզող բազմաթիվ խնդիրների շուրջ՝ մասնավորապես երիտասարդության շրջանում զբաղվածության և գործազրկության նվազեցում, երիտասարդական նախաձեռնությունների աջակցություն, իրականացվող տարբեր ծրագրերի մասին տեղեկատվության տարածում, մարզի մյուս քաղաքներում և հատկապես գյուղական համայնքներում երիտասարդների մասնակցության ակտիվացմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտություն: Նշված հարցերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջարկներն ու նկատառումները՝ ռազմավարության նախագծի համապատասխան կետերում ներառելու համար: Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև երիտասարդական կազմակերպությունների, տարբեր կառույցների և ոչ ֆորմալ խմբերի գործունեությանը, նրանց փոխհամագործակցությանը և իրականացվող ծրագրերի արդյունավետությանը, կազմակերպություններին աջակցության մեխանիզմներին:

Ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները կանգ առան հատկապես ուսխորհուրդներին աջակցելու և նրանց կայացմանը նպաստելու խնդրի վրա:

Դավիթ Հայրապետյանը առավել մանրամասն ներկայացրեց Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով ծրագրերի ներկայացման կարգն ու համակարգի ընձեռած հնարավորությունները, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող և լայն արձագանք ստացած ծրագրերը: Անդրադառնալով Երիտասարդության ազգային զեկույցի մի շարք դրույթներին, նա առաջարկեց ներկայացնել նաև սեփական ուսումնասիրություններն ու դիտարկումները՝ Ազգային զեկույցի տվյալների հետ համադրելու և ավելի հստակ պատկեր ստանալու նպատակով: 

Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրենն առաջարկեց ներկայացնել քննարկված թեմաների վերաբերյալ մշակված լրացուցիչ առաջարկություններ և նշեց, որ ներկայացված դրանք բոլորը կքննարկվեն և հնարավորինս տեղ կգտնեն ռազմավարության վերջնական տարբերակում: 


Դիտումներ: 812 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/51
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика