ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ը «ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑԻ» ՕՐՆ Է - 10 Փետրվարի 2014 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 05.12.2016, 08:27

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2014 » ՓԵՏՐՎԱՐ » 10 » ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ը «ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑԻ» ՕՐՆ Է
20:19
ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ը «ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑԻ» ՕՐՆ Է

ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ը «ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑԻ» ՕՐՆ Է

Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը «Խոսքն առանց ատելության» 
համաեվրոպական արշավի սահմաններում կազմակերպում է լուսանկարների մրցույթ:

Մասնակցելու համար Ձեր ֆեյսբուքյան էջում հրապարակեք Ձեր նկարը՝ ձեռքին թուղթ, որի վրա գրված կլինի գրված «Ես դարձնում եմ ինտերնետն ավելի լավ...» և ավելացնեք Ձեր գաղափարներն ու մտքերը, որոնք պետք է լինեն հնարավորինս կրեատիվ և հետաքրքիր: Նկարները կարող են լինել ինչպես անհատական, այնպես էլ խմբային, խրախուսվում են առավել հետաքրքիր և յուրահատուկ մտահղացումները:

Նկարի հղումը պարտադիր պետք է ուղարկել Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի  ֆեյսբուքյան էջին:

Մրցույթի հաղթողները կորոշվեն փետրվարի 12-ին Ձեր էջում հավաքված Like-երի քանակով և համապատասխան հանձնաժողովի որոշմամբ: Հաղթողները կստանան խրախուսական նվերներ և իրենց իսկ առաջարկած մտքերով ձևավորված շապիկ:

Նաև կարող եք գրել հոդված-էսսե, որում կամփոփեք ավելի ապահով ինտերնետի օրվա, դրա կարևորության և անհրաժեշտության, ինչպես նաև ինտերնետը առավել անվտանգ դարձնելու մասին Ձեր մտքերը: Էսսեն կարող եք հրապարակել ֆեյսբուքի Ձեր էջում կամ ցանկացած այլ բլոգում: Հղումը պարտադիր պետք է ուղարկել Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆեյսբուքյան էջին:

Այս մրցույթի հաղթողները կորոշվեն հատուկ հանձնաժողովի որոշմամբ:

Լավագույն հոդվածներն ու նկարները նաև կթարգմանվեն և կտեղադրվեն «Խոսքն առանց ատելության» համաեվրոպական արշավի պլատֆորմում:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն և www.erit.am

Դիտումներ: 664 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: «Խոսքն առանց ատելության», համաեվրոպական արշավ, «ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ» | Վարկանիշ: 4.8/12
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՓԵՏՐՎԱՐ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика