ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՆԱԼԲԱՆԴ.ԵՐԵԿ,ԱՅՍՕՐ,ՎԱՂԸ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ - 2 Հոկտեմբերի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:46

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 2 » ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՆԱԼԲԱՆԴ.ԵՐԵԿ,ԱՅՍՕՐ,ՎԱՂԸ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ
00:42
ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՆԱԼԲԱՆԴ.ԵՐԵԿ,ԱՅՍՕՐ,ՎԱՂԸ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ

«Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» ծրագրի շնորհառու Անի Եղիազարյանը Շիրակամուտում իրականացրեց «Նալբանդերեկայսօր, վաղը» համայնքային զարգացման միկրոծրագիրը: Մասնագիտությամբ ռեժիսոր Անի Եղիազարյանի անմիջական ջանքերով նկարահանվել է «Նալբանդ» տեսաֆիլմը Նալբանդ՝ ներկայիս Շիրակամուտ գյուղի և երիտասարդների հիմնախնդիրների մասին:

Համայնքի 2,550 բնակիչներից մոտ 700  երիտասարդներ են: Ֆիլմն անդրադառնում է գյուղի պատմությանը, բնակիչների կյանքին ու հոգսերին, 1988-ի կործանարար երկրաշարժին, որի էպիկենտրոնը եղել է  Նալբանդը: Շիրակամուտ գյուղի հարուստ անցյալի, պատմության ու  ձեռքբերումների մասին պատմում է գյուղի տարեց բնակիչը, իսկ նրա թոռը ներկայացնում է 90-ականների սերնդի  պատկերացումներն ու անհանգստությունն իր գյուղի, երկրի և ընդհանրապես ապագայի վերաբերյալ: Ուշադրության է արժանի ֆիլմի հեղինակի  մոտեցումը`որի շնորհիվ ֆիլմի հերոսները դարձել են Սերունդներ խորհրդանշող կերպարներ` արտացոլելով ավանդական հայկական գյուղերի բնակիչների կենցաղն ու մտածելակերպը:

Ֆիլմի նկարահանմանն աջակցել են համայնքի ղեկավարությունն ու բնակիչները: Համայնքը, ի դեմս համայնքապետ Սամվել Կյուրեղյանի, կատարել է ֆինանսական ներդրում ծրագրի իրականացման համար և աջակցել ֆիլմի նկարահանման  աշխատանքներին: Անձնական զգալի ներդրում է կատարել նաև հեղինակը: 

Ֆիլմում օգտագործվել են պատմական կադրեր և լուսանկարներ, ներկայացվել է նաև գեղատեսիլ բնությունը, որի ընձեռնած հնարավորությունների ճիշտ օգտագործման դեպքում լուրջ հեռանկարներ ունեցող զբոսաշրջությունը կնպաստի համայնքի և տարածաշրջանի զարգացմանը:

«Նալբանդ» տեսաֆիլմը համացանցի հազարավոր օգտատերերի հնարավորություն կտա պատկերացում կազմել գյուղի, նրա տարեց ու երիտասարդ բնակիչների մասին, ինչպես նաև հետաքրքրություն կառաջացնի այցելելու հանրահայտ Թռչկանի ջրվեժ և 5-7-րդ դարի եկեղեցի, որտեղ 5 տարի շարունակ կատարվում են հնագիտական աշխատանքներ:



Դիտումներ: 953 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/50
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика