ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՄԻՆԱՍԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ» ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԼԵՆԵՐԸ - 1 Սեպտեմբերի 2014 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:35

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 4
ՀՅՈՒՐԵՐ՝ 4
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2014 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 1 » ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՄԻՆԱՍԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ» ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԼԵՆԵՐԸ
11:00
ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՄԻՆԱՍԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ» ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԼԵՆԵՐԸ

ՄԻՆԱՍԻ ՀՈՂՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՄԻՆԱՍԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ» ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԼԵՆԵՐԸ

«Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային պլեներ»-ը երրորդ անգամ մեկնարկեց Մինասի հողում:

Ծրագիրը մեկնարկեց և անցկացվեց 2014թ. օգոստոսի 25-30-ը ՀՀ Շիրակի մարզի «Երեքնուկ» հանգստի գոտու տարածքում ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ) ջանքերով: Երրորդ տարին անընդմեջ անցկացվող միջազգային երիտասարդական ստեղծագործական հավաքին այս տարի մասնակիցեցին ավելի քան 60 երիտասարդ նկարիչներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից, ԼՂՀ-ից, ՌԴ-ից (ք.Մոսկվա, Պյատիգորսկ), Բելոռուսից (ք. Մինսկ) և Վրաստանի Հանրապետությունից (ք.Թբիլիսի, Ջավախքի երկրամաս):

Ինչպես նախորդ անգամները, այս անգամ ևս ծրագրի նպատակն էր ՀՀ և օտարերկրյա երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ, այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության և տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման երաշխիք: Ծրագիրը ամբողջովին ծառայեց իր նպատակին. նախորդ տարիներին ստեղծված երիտասարդ ստեղծագործողների միջմշակութային հարթակը ընդլայնեց իր աշխարհագրությունը, մասնակիցները ծրագրի ընթացքում մշակեցին և ներկայացրեցին հետագա համագործակցության ծրագրեր:

Բարեկամական և ստեղծագործական միջավայրում, ապրելով կողք-կողքի, երիտասարդ արվեստագետները կազմակերպեցին միջմշակութային երեկո` յուրովի ներկայացնելով իրենց մարզերի և քաղաքների մշակույթը:

Պլեների շրջանակներում հայտնի վարպետների կողմից անցկացվեցին գեղանկարչության և քանդակագործության վարպետության դասեր: ՀՀ նկարիչների միության անդամ Լավրենտ Վարդանյանը, ով մասնակցելուց բացի անցկացնում էր վարպետության դասեր, հիացմունքով տվեց իր բարձր գնահատականը ծրագրի կազմակերպվածության վերաբերյալ և հույս հայտնեց, որ ծրագիրն էլ ավելի վերելք կապրի: Միջոցառման  օրակարգը հարուստ և հագեցված էր, որտեղ տեղ էին գտել նաև մի շարք ժամանցային մարզամշակութային խաղեր:

Քանդակը որպես նորամուծություն այս տարի ներգրավվեց պլեների շրջանակներում և մասնակիցները մեծ ոգևորությամբ սկսեցին քանդակել մեկ միասնական մեծ քարի վրա: Քանդակագործության վարպետության դասերը անցկացրեց ԵՊԳԻ Գյումրու մասնաճյուղի ավագ դասախոս Արթուր Գևորգյանը:

Առաջին այցելությունը Մինասի հայրենի գյուղ Ջաջուռն էր: Այնտեղ մասնակիցները հյուրընկալվեցին Մինասի թանգարանում, որտեղ Մինաս Ավետիսյանի ավագ որդի Արման Ավետիսյանը ներկայացրեց մեծ նկարչի կյանքն ու ստեղծագործական ուղին:  Ջաջուռում պլեների մասնակիցները կտավին հանձնեցին գյուղական կենցաղն ու առօրյան:

Հաջորդ այցելությունը Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքն էր, որը մասնակիցներին ոգեշնչեց իր սառնորակ ջրով և պատմամշակութային արժեքներով:

Երիտասարդ նկարիչները Գյումրի այցելելով շտապեցին ծաղիկներ դնել Երկրաշարժի անմեղ զոհերի հուշակոթողին, այնուհետև հյուրընկալվեցին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում: Քաղաքի կոլորիտով ոգեշնչված` երիտասարդ նկարիչները նկարեցին Գյումրու պատմական փողոցները և շինությունները:

Պլեների շրջանակներում բացվեց նախորդ երկու պլեներների ֆոնդի և տեղում նկարված նկարների ցուցահանդես: Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետը, ՀՀ Արագածոտնի փոխմարզպետը, Գյումրիում ՌԴ պատվո հյուպատոսը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայտնի արվեստագետներ և արվեստասեր հասարակություն:

Բոլոր ներկաների կողմից մեկ միասնական կտավի վրա նկարվեց հայկական զարդանախշերով մեծ կտավ, որը կդառնա հաջորդ պլեների խորհրդանիշը:

Մասնակիցների ոգևորությանը չափ չկար ավանդական խարույկի արարողության ժամանակ: Խարույկի շուրջ կենդանի կատարումներով հարուստ համերգային երեկոն, որին մասնակցում էին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի մեներգիչները, եզրափակվեց տոնական ճոխ հրավառությամբ:

Պլեների վերջին օրը մասնակիցներին հանձնվեցին ՀՀ Շիրակի մարզպետի և «Արվեստը հանուն խաղաղության»» ՀԿ-ի անունից պատվոգրեր, ինչպես նաև հուշանվերներ: Երիտասարդ նկարիչները հեռացան ՀՀ Շիրակի մարզից` իրենց հետ տանելով վառ հիշողություններ և հաջորդ պլեներին նույնպես մասնակցելու հույսեր:

 

Դիտումներ: 653 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: «Երիտասարդ նկարիչների միջազգային պլ, «ՄԻՆԱՍԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ» | Վարկանիշ: 5.0/4
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика