ՍՏԵՂԾՎԵԼ Է «ԼՈԳՈՍ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ - 1 Նոյեմբերի 2013 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՇԱԲԱԹ, 03.12.2016, 23:40

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 14
ՀՅՈՒՐԵՐ՝ 14
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՆՈՅԵՄԲԵՐ » 1 » ՍՏԵՂԾՎԵԼ Է «ԼՈԳՈՍ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
21:21
ՍՏԵՂԾՎԵԼ Է «ԼՈԳՈՍ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է «ԼՈԳՈՍ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մի խումբ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծվել է 
«ԼոգոՍ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

Հիմնադիրների խոսքերով կազմակերպության ստեղծման գաղափարը առաջացել է` ելնելով հասարակության առջև ծառացած մի շարք կարևորագույն և հրատապ լուծում պահանջող հիմախնդիրների առկայությունից:

Կազմակերպության առաքելությունն է` իրականացնել բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ, որոնք նպատակաուղղված կլինեն հասարակության հիմնախնդիրների լուծմանը։ 

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը ջերմորեն ողջունում է «ԼոգոՍ» երիտասարդական հասարակական կազմակերպություն ստեղծումն ու երիտասարդական դաշտում նրա նորամուտը: Նորաստեղծ կազմակերպության հետաքրքիր գաղափարներով և երիտասարդական ավյունով լեցուն հիմնադիրներին ու անդամներին մաղթում ենք կամքի ուժ, նպատակամղվածություն, արդյունավետ ու խենթ ծրագրերի իրականացում:

«ԼոգոՍ» ԵՀԿ

Հասցե՝ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Ծուլուկիձե 5 (Վարդանանց հրապարակի հարևանությամբ),
Էլ. Հասցե: logosngo@gmail.com
Հեռ.,ֆաքս: (+374 312) 5 33 30
«ԼոգոՍ» ՀԿ-ի գործունեությանը առավել մանրամասն և հանգամանալից ծանոթանալու համար կարող եք միանալ կազմակերպության ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

«ԼոգոՍ» հունարենից թարգմանաբար նշանակում է խոսք, միտք, բանականություն: Հույն փիլիսոփա Արիստոտելը Լոգոս հասկանում էր «հասկացողություն» և «բանականություն», իսկ Փիլոն Ալեքսանդրիացու իդեալական փիլիսոփայության մեջ Լոգոսը հանդես է գալիս որպես գաղափարների միասնություն, ստեղծագործական միտք, հավաքականություն, օրենք և միասնական ուժ: Կազմակերպության անվանման ընտրությունը ուղղակիորեն պայմանավորված է հիմնադիրների միասնականությամբ և համախմբվածությամբ: 

Դիտումներ: 1161 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԳՅՈՒՄՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, երիտասարդական, «ԼՈԳՈՍ» | Վարկանիշ: 5.0/6
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՆՈՅԵՄԲԵՐ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика