Կայացավ «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017թթ. ռազմավարության» շնորհանդեսը - 23 Ապրիլի 2013 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՇԱԲԱԹ, 03.12.2016, 23:43

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 13
ՀՅՈՒՐԵՐ՝ 13
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ԱՊՐԻԼ » 23 » Կայացավ «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017թթ. ռազմավարության» շնորհանդեսը
01:44
Կայացավ «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017թթ. ռազմավարության» շնորհանդեսը

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ


Կայացավ «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության» շնորհանդեսը

Առաջիկա 5 տարիներին երիտասարդական քաղաքականությանն առնչվող գերատեսչություններն ու կազմակերպությունները կաշխատեն հատուկ մշակված ծրագրերով, որոնք հիմնված կլինեն համապատասխան ռազմավարության վրա:                     

Այն հիմնված է 3 խոշոր ուսումնասիրությունների` «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» 1-ին՝ հետազոտական մասի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի «Հայաստանի երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» հետազոտության, ինչպես նաև դրանց համեմատական վերլուծության` «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» երկրորդ (վերլուծական) մասի վրա:    

Ռազմավարությունն անցել է մշակման մի քանի փուլեր, քննարկվել է և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորների կողմից: ՀՀ Կառավարությունն այն հաստատել է 2012թ. դեկտեմբերի 27-ին:

Որպես գերակայություններ են սահմանվել քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացների խթանումը, երիտասարդների սոցիալ-տնտեսական և զբաղվածության հիմնախնդիրները, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանումը, հոգեւոր-մշակութային արժեքների զարգացումը և ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև կրթության շարունակականությունը և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությունը:                                              

«Պետք է ապահովել երիտասարդ մարդկանց մասնակցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներին, հատկապես՝ տնտեսականին: Շատ սուր են արտահայտված նաև սոցիալական հարցերը` ցածր աշխատավարձ, բնակարանային խնդիր և այլն: Այդ պատճառով մարդիկ որոշում են ապրել այնտեղ, որտեղ այդ խնդիրները լուծվում են»,- ասում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ով նաև ղեկավարել է ռազմավարության մշակման աշխատանքային խումբը:

Ի դեպ, առաջին անգամ է, որ ռազմավարությունը հիմնված է խորքային ուսումնասիրությունների արդյունքների վրա։

Ռազմավարության մեջ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել երիտասարդ ընտանիքների վերարտադրողական և երկրի ժողովրդագրական խնդիրներին, որոնք միմյանց հետ սերտորեն շաղկապված են: ԱԺ-ում արդեն շրջանառության մեջ է դրված մի նախագիծ, ըստ որի՝ վերարտադրողական խնդիրներ ունեցող ընտանիքներին կտրամադրվի պետական աջակցություն:

«Այժմ մենք Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Կառավարության որոշման նախագիծ ենք մշակում, որով ծնելիության մակարդակը խթանելու փորձ ենք անելու: Մայրանալ պատրաստվող ուսանողները կկարողանան երեխա ունենալ` չկտրվելով ուսումնական գործընթացից: Դա կիրականացվի հեռահար ուսուցման միջոցով»,- պարզաբանում է Արսեն Քարամյանը:

Նրա խոսքերով` միայն հասարակական սեկտորի հետ համագործակցության դեպքում այդ փաստաթուղթը կարող է ցանկալի արդյունքներ ապահովել: Երիտասարդների հարցերով զբաղվող գերատեսչությունը 67 մլն դրամի չափով դրամաշնորհներ կտրամադրի այն ՀԿ-ներին, որոնք ռազմավարությունից բխող ծրագրեր կիրականացնեն:

«Քանի որ այսօր հստակ նշված են թիրախները, 5 տարի հետո արդյունքների մասին կարող ենք խոսել կոնկրետ թվերի լեզվով»,- վստահեցնում է փոխնախարարը:                       

Աղբյուր` erit.am


Դիտումներ: 931 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: 2013-2017, ռզմավարություն, երիտասարդական քաղաքականություն | Վարկանիշ: 5.0/28
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ԱՊՐԻԼ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика