ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ - 8 Դեկտեմբերի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 13:40

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 6
ՀՅՈՒՐԵՐ՝ 6
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 8 » ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
18:31
ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Վանաձորում իրականացվեց  «ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ծրագիրը


ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը  դեկտեմբերի 6-8 Վանաձորում իրականացրեցին «ՀՀ մարզերում աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» ծրագիրը: Ուսուցողական դասընթաց և «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» բաղադրիչներով ծրագիրը նպատակ ուներ աջակցել երիտասարդներին՝ աշխատանքի որոնման և գործատուի հետ արդյունավետ հաղորդակցման հարցերում: 


Երկօրյա դասընթացի ժամանակ  Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի մասնագետները վանաձորցի ուսանողներին ուսուցանեցին գրագետ ինքնակենսագրականի կազմման, արդյունավետ ինքնաներկայացման, գործատուի հետ հարցազրույցի ժամանակ մասնագիտական և անձնային որակների ներկայացման հմտությունները: Ներկայացվեցին նաև «Աշխատանքային իրավունքների խախտումները և պաշտպանության արդյունավետ մեխանիզմները» և «Կարիերայի կառուցման առանձնահատկությունները» թեմաները:   Արևիկ Հեբոյանի, Հասմիկ Խաչատրյանի, Ռոզա Հակոբյանի և Հրաչ Ջիլավյանի  կողմից թեմաների մատուցման հետաքրքիր մոտեցումների, խաղ-վարժությունների և գործնական առաջադրանքների միջոցով դասընթացի մասնակիցներն անմիջականորեն ներգարավվեցին թեմաների քննարկմանը: Նախատեսվածից զգալիորեն ավելի թվով ուսանողների մասնակցությունը խոսում է դասընթացի նկատմամբ հետաքրքրության մասին:


«ՀՀ մարզերում աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» ծրագիրն ամբողջացրեց Աշխատանքի տոնավաճառը: Միջոցառման սկզբում Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց նմանատիպ ծրագրի իրականացման գաղափարն ու մոտեցումները: Այնուհետև դասընթացի 30-ից ավելի մասնակից ուսանողները պարգևատրվեցին հավաստագրերով, իսկ Աշխատանքի տոնավաճառի մասնակից գործատուները՝ շնորհակալագրերով:



Շուրջ 20 գործատուներն իրենց գործունեությունը, առկա և առաջիկայում սպասվող թափուր աշխատատեղերը ներկայացրեցին դասընթացի մասնակիցներին և այցելուներին: Վերջիններս էլ օգտագործեցին դասընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքները և հմտությունները գործնականում կիրառելու հնարավորությունը: Գործատու - ուսանող շփումների ընթացքում հաստատվեցին մի շարք գործնական կապեր, ուրվագծվեցին համագործակցության հեռանկարներ:

Աշխատանքի տոնավաճառը լուսաբանեցին մարզային լրատվամիջոցները: Դասընթացի և  Աշխատանքի տոնավաճառի մասին պատմող լուսանկարների շարքը` ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:


Դիտումներ: 653 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/57
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика