ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 24.07.2017, 12:56

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 14
ՀՅՈՒՐԵՐ՝ 14
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 19 » ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
00:49
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
                                                                                                              
                                                                                                       
                                                                                                                

Դեկտեմբերի 19-ին կառավարությունում ՀՀ վարչապետին առընթեր Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նոր կազմը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ գումարեց առաջին նիստը:                                 

Խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը համառոտ ներկայացրեց 2009-2012թթ. իրականացված աշխատանքները,  «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017թթ. ռազմավարության» մշակման գործընթացը և  Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի առաջին` հետազոտական մասը: Նա անդրադարձավ  Պետական  երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով արձանագրված երիտասարդական կազմակերպությունների ակտիվացմանը, ինչպես նաև «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին, որի շրջանակներում տրամադրվել է 987 վարկ՝  491-ը Երևանում, իսկ 484-ը՝ մարզերում,  ընդհանուր 7 մլրդ 220 մլն դրամ ծավալով:

Փորձի փոխանակման նպատակով, Արսեն Քարամյանի հրավերով նիստին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը: Նա ներկայացրեց Արցախում երիտասարդության ոլորտում տարվող աշխատանքները, համագործակցության հնարավոր ուղղությունները և միջազգային ծրագրերում Արցախի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունները:

Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ` վերլուծական մասը, ավելի հանգամանալից ներկայացրեց փորձագետ Սամվել Մանուկյանը: Ներկայացված գրեթե բոլոր կետերի շուրջ ծավալվեցին քննարկումներ, հնչեցին բազմաթիվ տեսակետներ և առաջարկներ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական վարչության պետ Արմեն Պապյանի ներկայացմամբ խորհուրդը քննարկեց «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017թթ. ռազմավարության» գերակայությունները  և միջոցառումների ծրագիրը: Վարչապետի հանձնարարությամբ, հաշվի առնելով հնչած առաջարկները, ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը լրամշակվելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանն ընդհանրացրեց տարվա ընթացքում իրենց կողմից իրականացված ծրագրերն ու միջոցառումները: Ներկայացնելով առցանց դրամաշնորհային համակարգի ներկա վիճակը, փորձագետ Արեգ Թադևոսյանը նշեց և' ձեռք բերած հաջողությունները, և' առկա դժվարությունները: Փորձագետի խոսքերով, որպես օբյեկտիվության ապահովման մեխանիզմ, համակարգն արդեն լայն ճանաչում է ձեռք բերել և մի շարք երկրներում փորձում են կիրառել նույնանման մեխանիզմ: Խորհուրդը hաստատեց առցանց դրամաշնորհային համակարգի նոր փորձագետների կազմը, քննարկեց մարզպետարանների աշխատակազմերում երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետի հաստիքի ստեղծման հնարավորությունը և մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների ձևավորման հարցը: Տարվա երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով  ձևավորվեց աշխատանքային խումբ, որը կմշակի անրաժեշտ չափորոշիչները:


Դիտումներ: 908 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/61
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ԺԱՄԱՆՑ




ՕՐԱՑՈՒՅՑ
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика