«ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ - 1 Սեպտեմբերի 2014 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 07:46

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2014 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 1 » «ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ
18:00
«ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ

«ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը
«Հերոսապատում» ծրագրի շրջանակներում հայտարարում է
Արցախյան Հերոսամարտին նվիրված երգի խոսքերի մրցույթ

Մրցույթի հիմնական նպատակն է բարձրացնել մատաղ սերնդի և երիտասարդության ռազմահայրենասիրական գիտակցության մակարդակը, ինչպես նաև նպաստել տաղանդավոր պատանիների և երիտասարդների ստեղծագործական աճին:

Մրցույթին կարող են մասնակցել Լոռու մարզի բնակիչ 14-35 տարեկան պատանի և երիտասարդ ստեղծագործողները:

Մրցույթի պայմանները.
- Երգը նվիրվում է Արցախյան Հերոսամարտին և պետք է արտացոլի հայ ազատամարտիկի ոգու արիությունն ու հերոսությունը, կրի գաղափարական-հայրենասիրական բնույթ:
- Երգի երաժշտությունը պետք է լինի աշխույժ և խրոխտ, ուստի խոսքերը պետք է համապատասխանեն երաժշտության տոնայնությանը, լինեն ոգևորիչ, մատչելի և հիշվող:
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 2 աշխատանք` Word կամ PDF ձևաչափով:
- Երգի խոսքերը պետք է լինեն հայերեն, հեղինակային և հրապարակված չլինեն մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը: Թարգմանված, կրկնօրինակված և նմանության աստիճանի այլ ստեղծագործություն հիշեցնող աշխատանքները չեն դիտարկվի

Մրցութային աշխատանքներին պետք է կցվեն հետևյալ տեղեկությունները.
- Հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն:
- Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել նաև անձը հաստատող փաստաթղթի պատճեն

Աշխատանքները պետք է ուղարկել herosapatum@mail.ru էլեկտրոնային հասցեին:

Մրցույթի մասնակցության վերջնաժամկետ` 2014թ. նոյեմբերի 1:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև նոյեմբերի 10-ը: Լավագույնը ճանաչված տեքստի համար կգրվի երաժշտություն, երգը կգործիքավորվի և կնկարահանվի տեսահոլովակ:

Հաղթող ճանաչված խոսքերի հեղինակը կպարգևատրվի խրախուսական արժեքավոր մրցանակով: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին` երգի շնորհանդեսի ժամանակ:

Լրացուցիչ տեղեկատվություն

Մրցույթի համար ներկայացնելով աշխատանքները՝ մասնակիցները կազմակերպիչներին իրավունք են տրամադրում իրենց ստեղծագործությունը (հեղինակի անվան պարտադիր նշումով), որպես երգի անբաժանելի մաս, օգտագործել մրցույթի հանրայնացման նյութերում` զանգվածային լրատվամիջոցներում և համացանցում, ինչպես նաև տարածել տեխնիկապես նախընտրելի այլ տարբերակներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել herosapatum@mail.ru էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (077) 07-08-47 և (093) 31-06-08 հեռախոսահամարներով:


«Հերոսապատում» ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի աջակցությամբ: Ծրագիրը ներկայացվել է Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով:

Դիտումներ: 959 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ, «Հերոսապատում» | Վարկանիշ: 5.0/12
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика