ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 26.04.2017, 13:46

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2014 » ՀՈՒԼԻՍ » 16 » «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹ
00:40
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹ

2015 թվականի «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթին» սահմանված ժամկետում մասնակցության դիմում-հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքները՝

  1. Սյունիքի մարզի Քաջարան քաղաք,
  2. Սյունիքի մարզի Կապան քաղաք,
  3. Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաք,
  4. Լոռու մարզի Ստեփանավան քաղաք,
  5. Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք,
  6. Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաք,
  7. Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաք:

Բյուրեղավան քաղաքի ներկայացրած հայտը մրցույթի կազմկոմիտեն անվավեր է ճանաչել «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կանոնակարգով սահմանված պայմաններից մեկի՝ մրցույթի հայտը քաղաքապետարանի կողմից քաղաքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպություների հետ համագործակցությամբ ներկայացնելու պայմանի բացակայության պատճառով:

Այժմ մեկնարկում է հայտերի փորձագիտական գնահատման փուլը, որի ընթացքում փորձագետները կայցելեն քաղաքներ, կուսումնասիրեն հայտերի համապատասխանությունը քաղաքում առկա պայմաններին և կիրականացնեն հայտերի գնահատում: Փորձագիտական գնահատման փուլից հետո՝ հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը, www.erit.am առցանց պարբերականի էջում կկազմակերպվի առցանց քվեարկություն: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ծանոթանալ ներկայացված հայտերին և իր ձայնով աջակցել հայտատու քաղաքներին:

2015թ. «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող քաղաքը կընտրվի առցանց քվեարկության և փորձագիտական գնահատականների համադրմամբ:

Աղբյուրը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայք

Դիտումներ: 1051 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: մրցույթ, երիտասարդական մայրաքաղաք | Վարկանիշ: 5.0/3
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


--

ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒԼԻՍ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика