ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ - 29 Նոյեմբերի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿԻՐԱԿԻ, 04.12.2016, 18:17

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 13
ՀՅՈՒՐԵՐ՝ 13
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ՆՈՅԵՄԲԵՐ » 29 » ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
00:48
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Արցախցի երիտասարդները հանդիպեցին Վանաձորի պետական, հոգևոր և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Մեթոդական ուսուցողական աջակցություն ԼՂՀ պետական երիտասարդական քաղաքականությանը և հասարակական կազմակերպություններին» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-30-ը Հայաստան այցելեց ԼՂՀ պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված երիտասարդական պատվիրակությունը:

Նախարարության հետ համագործակցությամբ «Երիտասարդական ալիք» ՀԿ-ն կազմակերպեց Վանաձորի պետական, հոգևոր և հասարակական կառույցների ներկայացուցիչների հանդիպումը արցախցի երիտասարդների  հետ, որոնք նախապես ներկայացրել էին այն հարցերի շրջանակը, որոնց մասին կցանկանային տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալ:

 

Հանդիպման սկզբում Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ներկայացուցիչ Արևիկ Հեբոյանը համառոտ ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրներն ու առանձնահատկությունները: ԼՂՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակից Արմինե Հայրապետյանը հույս հայտնեց, որ հանդիպումն արդյունավետ կլինի հետագա համագործակցության առումով և տեղեկություններ հաղորդեց ԼՂՀ պատվիրակության՝ նախորդ օրերի հանդիպումների և այցելությունների վերաբերյալ:

Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը խոսեց թեմի գործունեության, համայնքներում և երիտասարդների հետ տարվող աշխատանքների մասին: Նա ընդգծեց հոգևոր արժեքների պահպանման գործում երիտասարդների դերը և ներկայացրեց նրանց ուղղված ծրագրերը, այնուհետև պատասխանեց արցախցի երիտասարդների բազմաբնույթ հարցերին:  Թերևս միայն ժամանակի սղությունը խանգարեց հոգևոր այրին բոլոր հետաքրքրող հարցերն ուղղելու  և ավելի շատ թեմաների անդրադառնալու համար:

 

Փոխանցելով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ողջույնները հանդիպման մասնակիցներին, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը խոսեց Լոռու մարզում իրականացվող երիտասարդական և մշակութային ծրագրերի մասին: Նա նշեց նաև ԼՂՀ-ի հետ՝ մասնավորապես Լոռու մարզ-Մարտակերտի շրջան համագործակցության, ինչպես նաև Լոռու մարզի և Արցախի մյուս շրջանների  հետ համագործակցության պատրաստակամության մասին:

«ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ մարզային համակարգողներ Անժելա Սաղաթելյանը և Հերմինե Գասպարյանը համառոտ ներկայացրեցին «ՀԿ կենտրոնի» իրականացրած և ընթացիկ ծրագրերը: Նրանք առավել ուշադրություն հատկացրեցին համայնքային ծրագրերի  և «Երիտասարդական բանկի» աշխատանքների ներկայացմանը: Արցախի ներկայացուցիչների համար բավական հետաքրքիր և ուսանելի էր տեղեկանալ համայնքներում երիտասարդների հետ տարվող աշխատանքների և նրանց՝ համայնքային խնդիրների լուծման գործում ներգրավելու մեխանիզմների մասին: Հարկ է նշել, որ հանդիպումը տեղի ունեցավ «ՀԿ կենտրոնի» տեխնիկապես հագեցած դահլիճում:

 

«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը խոսեց կազմակերպության գործունեության և կրթական ծրագրերի, Մարդու Իրավունքների գրադարանի և ստեղծվելիք Դպրոցի  մասին: Հյուրերը  սիրով ընդունեցին ՀՍԻԿ-ի գրասենյակ այցելելու նրա հրավերը:

Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի կողմից ներկայացված վերամասնագիտացման, աշխատանք փնտրողներին, գործատուներին և երիտասարդներին ուղղված ծրագրերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին Արցախի պատվիրակների մոտ: Հարց ու պատասխանն էլ վերաբերում էր հիմնականում այդ ծրագրերի իրականացման սկզբունքներին ու մեխանիզմներին: 

 

Ծրագրերի իրականացման փորձառությամբ կիսվեցին նաև «Երիտասարդական ալիք» ՀԿ նախագահ Ռազմիկ Սարդարյանը և փոխնախագահ Անի Գաբրիելյանը, ցուցադրվեցին ՀԿ-ի գործունեության մասին պատմող տեսանյութեր

Արմինե Հայրապետյանը նշեց, որ հանդիպումը բազմաթիվ գաղափարներ տվեց, որոնք անհրաժեշտ է վերածել երիտասարդության բնագավառում համագործակցության արդյունավետ ծրագրերի և կյանքի կոչել համատեղ ջանքերով:

Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին ՀՍԻԿ-ի գրասենյակ, ծանոթացան գրադարանի ֆոնդին և ստացան ոչ միայն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, այլև անակնկալ նվեր՝ Արցախի գրադարանների և կազմակերպությունների ֆոնդերի համալրման համար նախատեսված հարուստ և արժեքավոր գրականություն: «Ֆորտունա» Հ/Ը-ում հարցազրույցի ժամանակ արցախցի պատվիրակները ներկայացրեցին իրենց տպավորությունները, պատասխանեցին Արցախում երիտասարդության բնագավառին վերաբերող հարցերին:  

 

Կարևորելով նմանատիպ հանդիպումների միջոցով տեղեկատվության և փորձի փոխանակումը, համոզված ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված ծրագրի արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Հանդիպման լուսանկարների շարքը` ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:


Դիտումներ: 656 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/53
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՆՈՅԵՄԲԵՐ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика