Ամփոփվել են ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳՐԵՐԻ մրցույթի արդյունքները - 25 Օգոստոսի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 06.12.2016, 09:42

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ՕԳՈՍՏՈՍ » 25 » Ամփոփվել են ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳՐԵՐԻ մրցույթի արդյունքները
17:47
Ամփոփվել են ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳՐԵՐԻ մրցույթի արդյունքները

Ամփոփվել են ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳՐԵՐԻ  մրցույթի արդյունքները: Ներկայացված հայտերից քննարկվել են 9-ը: Հաղթող են ճանաչվել 5 ծրագրեր`

1. Բինգյոլ Ամիրյան, Սարչապետ - 48,5 միավոր

«Տիգրան Պետրոսյանի հետքերով» - Սարչապետ համայնքում շախմատի խմբակի ստեղծմամբ նպաստել դեռահասների մտավոր դաստիարակությանն և պատանիների ազատ ժամանակի արդյունավետ օգտագործմանը, նրանց ինտելեկտուալ զարգացմանը: 

2. Անի Եղիազարյան, Շիրակամուտ - 48 միավոր

«Նալբանդ. երեկ, այսօր, վաղը» - Տեսաֆիլմի նկարահանում Շիրակամուտ գյուղի և երիտասարդների հիմնախնդիրների մասին:

3. Էմիլիա Մարտիրոսյան, Մարգահովիտ - 46,5 միավոր

«Վերածնված անհրաժեշտություն և բարձրորակ կրթության գրավական» - Մարգահովիտ համայնքի գրադարանային ֆոնդի` անգլերեն գրականությամբ համալրման միջոցով անգլերեն լեզվի ուսուցման արդյունավետության և ընթերցանության հանդեպ հետաքրքրության բարձրացում:

4. Ասյա Նազարյան, Գարգառ - 45 միավոր

«Առողջ երիտասարդություն, առողջ մտածելակերպ» - Գարգառի մշակույթի տան խաղասենյակի գույքի համալրումով համայնքի երիտասարդության ժամանցի ճիշտ և հետաքրքիր կազմակերպում:

5. Ալբերտ Ուլիխանյան, Փամբակ - 44,5 միավոր

«Երիտասարդները հանուն համայնքի, համայնքը հանուն երիտասարդների» - Փամբակ համայնքի "Հուշաղբյուր» հանգստի գոտու բարեկարգում:


6. Գրետա Բաղրամյան, Սպիտակ - 43,5 միավոր

«Ազատվենք Աղետի գոտի կարծրատիպից» - Դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանի զբոսայգում տեղադրել նստարաններ և ստեղծել հանգստավայր:

7. Հեղինե Այվազյան, Ուռուտ - 38 միավոր

«Մանկապարտեզի վերաբացում» - Անհրաժեշտ գույքի համալրումով նպաստել Ուռուտ համայնքի մանկապարտեզի վերաբացմանը և համայնքի երիտասարդների համայնքային աշխատանքների մասնակցությանը, աշխատատեղերի ստեղծմանը:

8. Գուրամ Պետրոսյան, Դեբետ - 34,5 միավոր

«Համայնքային ակտիվ խմբի /ՀԱԽ/ վերազինում համակարգչային տեխնիկայով» - Լուսանկարչական սարքի ձեռքբերման միջոցով ՀԱԽ-ի և ՏԻՄ-ի աշխատանքների լուսաբանման հնարավորություն համայնքային կայքում:

9. Աննա Մկրտչյան, Նոր Խաչակապ - 31 միավոր

«Նոր Խաչակապ համայնքի ղեկավարության  աշխատասենյակի գույքի տրամադրում» - Նոր Խաչակապ համայնքի համայնքապետարանին ապահովել առաջին անհրաժեշտ գույքով:

Դիտումներ: 467 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 4.9/51
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՕԳՈՍՏՈՍ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика