ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՆՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ - 2 Հոկտեմբերի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՇԱԲԱԹ, 03.12.2016, 23:42

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 15
ՀՅՈՒՐԵՐ՝ 15
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 2 » ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՆՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ
00:38
ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՆՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳԻՐԸ
«Երիտասարդական ալիք» ՀԿ-ի «Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» ծրագրի շնորհառու Ալբերտ Ուլիխանյանը Փամբակ համայնքում իրականացրեց «Երիտասարդները հանուն համայնքի, համայնքը հանուն երիտասարդների» միկրոծրագիրը, որի շրջանակներում բարեկարգվեց Փամբակ համայնքի «Հուշաղբյուր» հանգստի գոտին:

«Հուշաղբյուրը» գտնվում է Վանաձոր-Ալավերդի մայրուղու` Փամբակ տանող ճանապարհի հարևանությամբ: Մինչ բարեկարգումը «Հուշաղբյուրի» տարածքը աղբանոցի էր վերածվել հարևան կանգառից օգտվողների կողմից; Տարածքն ամբողջովին մաքրվել է, աղբը հեռացվել: Ցայտաղբյուրի հարևանությամբ կառուցվել  է փոքրիկ ծաղկանոց: Փոխվել է աղբյուրի ծորակը, վերանորոգվել է ցայտաղբյուրը, վերականգնվել է  ջրահեռացման համակարգը:

Հարթակը սալիկապատվել է,  տեղադրվել է սեղան: Բարեկարգված տարածքը գարնանը կծաղկապատվի, կտեղադրվեն փոքրիկ նստարաններ:
«Հուշաղբյուրի» տարածքը  կդառնա յուրօրինակ հանգստի գոտի, որից կօգտվեն ոչ միայն Փամբակի, այլ նաև հարակից համայնքների բնակիչները, հովեկները և զբոսաշրջիկները:
Փամբակ համայնքի երիտասարդները կունենան գեղեցիկ, բարեկարգված և կանաչապատ "Հուշաղբյուրով” տարածք, որը նրանց համար ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպման և անցկացման վայր կլինի: 

Դիտումներ: 834 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 4.7/46
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика