« ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթաց - 1 Հուլիսի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՇԱԲԱԹ, 03.12.2016, 23:42

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 15
ՀՅՈՒՐԵՐ՝ 15
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ՀՈՒԼԻՍ » 1 » « ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթաց
20:28
« ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ուսուցողական դասընթաց

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

Ուսուցողական  դասընթացի մասնակցության հրավեր

«ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ» ծրագրի շրջանակներում «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը օգոստոսի 4-7 Վանաձորում կազմակերպում է «Երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացում» ուսուցողական դասընթաց:

Դասընթացի նպատակն է երիտասարդների անձնական, գործնական, ինքնաներկայացման, ինքնադրսևորման և հաղորդակցման կարողությունների զարգացումը: Կուսուցանվեն կազմակերպչական, թիմային աշխատանքի, ծրագրերի մշակման և ներկայացման հմտություններ և գիտելիքներ: Դասընթացին մասնակցության համար դիմողները պետք է լինեն`

  • 18 – 30 տարեկան,
  • Լոռու մարզի բնակիչ,
  • ունենան որոշակի կարողություններ և հմտություններ,
  • լինեն ակտիվ և հետաքրքրված՝ իրենց համայնքներում խնդիրների լուծմամբ,
  •  ներկայացնեն համայնքային ծրագրի նախնական առաջարկ,
  •  մասնակցեն դասընթացի ամբողջ ընթացքին և պատրաստ լինեն համայնքային ծրագիր իրականացնել իրենց համայնքներում:

Համայնքային ծրագրերը կարող են ներառել դասընթացի կամ մարզա-մշակութային միջոցառման  կազմակերպում, փոքր խաղահրապարակի կառուցում, գրադարանային ֆոնդի կամ մարզագույքի համալրում, տարածքի բարեկարգում և այլն՝ առանց սահմանափակման:

Մասնակիցների ճանապարհածախսը, կեցությունն ու սնունդը կտրամադրվի  «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության կողմից:

Դասընթացի հայտը կարող եք բեռնել այստեղ:

Լրացված հայտը կարող եք ուղարկել youthcanal@rambler.ru էլ. հասցեով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2012թ. Հուլիսի 25-ը:


«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացնում է «ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ» հետազոտական–ուսուցողական երիտասարդական ծրագիրը:

 

Դիտումներ: 1030 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/44
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒԼԻՍ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика