«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ - 14 Դեկտեմբերի 2012 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿԻՐԱԿԻ, 04.12.2016, 18:14

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 11
ՀՅՈՒՐԵՐ՝ 11
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2012 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 14 » «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
06:50
«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ


                                                                                                     
«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ձեռներեցության զարգացում» հետազոտական-ուսուցողական ծրագիրը, որն ուղղված է Լոռու մարզի քաղաքային և գյուղական համայնքների երիտասարդներին:

Ծրագրի շրջանակներում 2013թ. հունվարի 12-14 Վանաձորում կանցկացվի «Երիտասարդների գործարար հմտությունների զարգացում» ուսուցողական դասընթաց: Կմասնակցեն 3-ական մասնակից Լոռու մարզի չորս տարածաշրջաններից և 5-ը՝ Վանաձորից (ներառյալ Գուգարքի տարածաշրջանը), ընդհանուր թվով 17 մասնակից: Կզարգացվեն հաղորդակցման և ինքնադրսևորման կարողությունները, կուսուցանվեն կառավարման, կազմակերպչական, թիմային աշխատանքի, գործարար առաջարկների մշակման հմտություններ և գիտելիքներ:

Դասընթացին մասնակցության համար դիմողները պետք է լինեն՝

  • Լոռու մարզի բնակիչ,
  • ունենան որոշակի գործարար կարողություններ և հմտություններ, մասնակցեն դասընթացի ամբողջ ընթացքին, պատրաստ լինեն ներկայացնելու գործարար առաջարկներ և ցույց տան դրանց իրագործման հնարավորություները,
  • 18 – 30 տարեկան, եթե չեն զբաղվում ձեռներեցությամբ, սակայն ունեն որոշակի գաղափարներ և ցանկանում են սկսել սեփական գործը,
  • մինչև 35 տարեկան, եթե զբաղվում են ձեռներեցությամբ և ունեն նոր գաղափարներ:

Միայն դասընթացի մասնակիցները, կիրառելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, կմասնակցեն «Գործարար առաջարկների մրցույթ»-ին` ներկայացնելով գործարար առաջարկներ: Երեք լավագույն առաջարկները կխրախուսվեն դրամական պարգևներով:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ և ուղարկել youthcanal@rambler.ru  և gabranik@rambler.ru էլեկտրոնային հասցեներով՝ մինչև 2013թ. հունվարի 6-ը ներառյալ: Կտեղեկացվեն միայն մրցույթով ընտրված թեկնածուները:

Մասնակիցների կեցությունն ու սնունդը կապահովվի «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (077) 07 – 08 – 47  և  (093) 31 – 06 – 08  հեռախոսահամարներով:


Դիտումներ: 670 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/53
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика