«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹ - 18 Ապրիլի 2014 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՇԱԲԱԹ, 03.12.2016, 23:43

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 13
ՀՅՈՒՐԵՐ՝ 13
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2014 » ԱՊՐԻԼ » 18 » «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹ
21:30
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ` երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով:

 Մրցույթի մասնակիցներն են ՀՀ տարածքում գտնվող և քաղաքի կարգավիճակ ունեցող համայնքները:

Մրցութային հայտը ներկայացվում է քաղաքապետարանի կողմից` քաղաքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել երիտասարդական մայրաքաղաք:

Մրցույթի նպատակներն են՝
ա) խթանել ՀՀ մարզերի համաչափ զարգացումը,
բ) զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում,
գ) խրախուսել ՀՀ քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել,
դ) մարզերում նպաստել երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:

Մրցույթն իրականացվում է հետեւյալ փուլերով՝
ա) դիմումների ընդունում,
բ) առցանց քվեարկություն,
գ) հայտերի փորձագիտական գնահատումներ` հանձնաժողովի կողմից տեղում կատարված ուսումնասիրությունների հիման վրա:

Հայտերը կազմվում են № 3 հավելվածի պահանջներով՝ 2 օրինակից, և ներկայացվում են Կազմկոմիտե: Հայտին կցվում են քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին, ինչպես նաեւ աջակցության նամակներ:

Մրցութային փաթեթը ներառում է.
1) լրացված դիմում-հայտ (№ 3 հավելված),
2) քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին` ներառելով հավելված 4-ում ներկայացված անհրաժեշտ կից փաստաթղթերը և տեղեկատվությունը, կցելով համապատասխան լուսանկարներ և/կամ տեսանյութեր։

Մրցութային հայտում պետք է ընդգրկված լինեն քաղաքի կողմից իրականացվող երեք մակարդակի միկրոծրագրեր` քաղաքային, մարզային (ապահովելով գյուղական համայնքների ներգրավումը) և համապետական նշանակության` համաձայն հավելված № 4-ում առաջարկվող ցանկի:

Հաստատված ձևի խախտումներով և Կազմկոմիտեի կողմից նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում:

Մրցույթի արդյունքները Կազմկոմիտեի կողմից կամփոփվեն մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը` փորձագիտական գնահատման և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում է մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` 10 օրվա ընթացքում: Մրցույթի հաղթողը գրավոր տեղեկացվում է Կազմկոմիտեի կողմից:

2015 թվականի մայրաքաղաք կհռչակվի առավելագույն միավորներ հավաքած քաղաքը: Հավասար միավորների դեպքում թեկնածու քաղաքը որոշվում է Կազմկոմիտեի անդամների քվեարկությամբ:

Բեռնել «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի ՀԱՅՏԻ ՁԵՎԸ (Հավելված № 3) և կից անհրաժեշտ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ (Հավելված № 4):

Հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների խնդրանքը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման նոր ժամկետը երկարացնում է մինչև 2014թ. հունիսի 13-ը:

Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանին և տպագիր տարբերակով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9, 219 սենյակ):

Աղբյուրը` www.msy.am

Դիտումներ: 538 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: Հայաստանի Հանրապետություն, մրցույթ, երիտասարդական մայրաքաղաք | Վարկանիշ: 5.0/4
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ԱՊՐԻԼ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика