ԿԻՐԱԿԻ, 19.11.2017, 03:24

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1
ՀՅՈՒՐԵՐ՝ 1
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2014 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 2 » «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ» ՀԿ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
19:00
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ» ՀԿ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ» ՀԿ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մեկնարկում է «ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ծրագիրը:

Ծրագրի նպատակներն են`
* Նպաստել պատանիների և երիտասարդների շրջանում ռազմահայրենասիրական գիտակցության և ոգու բարձրացմանը,
* Ամբողջացնել Լոռու մարզից Արցախյան հերոսամարտի մասնակիցների մասին տեղեկատվությունը:

Ծրագրի խնդիրներն են`
* Արցախյան հերոսամարտում Լոռու մարզի մասնակցության մասին առկա տեղեկատվության տարածում:
* Մարզի պատանիների և երիտասարդների շրջանում Ազատամարտի և հերոսների մասին իրազեկվածության և հետաքրքրության բարձրացում:
* Նրանց մասնակցությամբ Հերոսամարտի լոռեցի մասնակիցների մասին հուշերի և անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, մշակում և տարածում, էլեկտրոնային բազայի ստեղծում:

Ծրագրի ներկայացման և տեղեկատվության հավաքագրման նպատակով Լոռու մարզի համայնքներում կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, ազատամարտի մասնակիցների կամ նրանց ընտանիքների անդամների, դպրոցների զինղեկների և աշակերտների, ակտիվ երիտասարդների և պետական հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ:

Ծրագրի շրջանակներում կանցկացվեն

* «Հերոսապատում» երգի խոսքերի մրցույթ, կնկարահանվի երգի տեսահոլովակը,  >>>
* «Ճանաչենք մեր հերոսներին» լուսանկարների մրցույթ,  >>>
* «Ճանաչենք մեր հերոսներին» ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Կստեղծվի «ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» տեղեկատվական կայքը` դառնալով լոռեցի ազատամարտիկների կենսագրության, սխրանքների և հուշերի մասին պատմող աննախադեպ տեղեկատվական գործիք:

«ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ծրագիրն ուղղված է հայրենասիրական գաղափարների տարածման գործում մարզի պատանիների և երիտասարդների անմիջական մասնակցության ապահովմանը, ռազմահայրենասիրական գիտակցության բարձրացմանը և անձնական հատկանիշների զարգացմանը:

 

Դիտումներ: 1152 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: «Երիտասարդական ալիք» ՀԿ, «Հերոսապատում» | Վարկանիշ: 5.0/12
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ԺԱՄԱՆՑ




ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика