«ԷԿՈ ՊԱՏԱՐԱ» ՃԱՄԲԱՐ ԱՐՑԱԽՈՒՄ - 14 Օգոստոսի 2013 - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՈՒՐԲԱԹ, 09.12.2016, 11:43

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

--

ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 7
ՀՅՈՒՐԵՐ՝ 7
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՕԳՈՍՏՈՍ » 14 » «ԷԿՈ ՊԱՏԱՐԱ» ՃԱՄԲԱՐ ԱՐՑԱԽՈՒՄ
00:04
«ԷԿՈ ՊԱՏԱՐԱ» ՃԱՄԲԱՐ ԱՐՑԱԽՈՒՄ
                                                                     

«ԷԿՈ ՊԱՏԱՐԱ» ՃԱՄԲԱՐ ԱՐՑԱԽՈՒՄ


Joint Civic Education-ի EcoLab ազգային ծրագրի շրջանակներում, «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» (AYDC) ՀԿ-ի հետ համագործակցությամբ օգոստոսի 3 - 5 Պատարայի բնության գրկում կազմակերպվեց «Էկո Պատարա» Ճամբար:

Ճամբարի նպատակն էր`

   - էկոմտածելակերպի տարածում,
   - կայուն զարգացման գաղափարի սերմանում,
   - բնապատմական հուշարձանների խնամք ու ճանաչում,
   - բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում:

Ծրագիրը ղեկավարեցին պատմաբան և հասարակական գործիչ Ստեփան Գրիգորյանը և Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի բնապահպանական ծրագրերի համակարգող Տաթևիկ Ջհանգիրյանը:


Պատարա ձորակում գտնվում է 8 հուշարձանախումբ` վանքեր, եկեղեցիներ, գերեզմանոցներ, ամրոցներ, ինչպես նաև 7 բնական հուշարձան:

Ճամբարի ընթացքում կազմակերպվեցին դասախոսություններ, զրույց-սեմինարներ, բնապատմական հուշարձաների մաքրման աշխատանքներ և ստեղծագործական ազատ ժամանցային ծրագրեր` երաժշտական երեկոներ, մարզական և ազգային խաղեր:

«Էկո Պատարա»-ին մասնակցեցին Պատարայի, Աստղաշենի, Խանցքի, Դահրավի, Քոլատակի 16-25 տարեկան երիտասարդներ, ինչպես նաև բնապահպանական ծրագրերով հետաքրքրված ակտիվ ու ստեղծագործ երիտասարդներ այլ համայնքներից, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի հրավերով ծրագրին մասնակցեցին նաև «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Երիտասարդական ակումբների դաշնություն» և «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մասնակիցների բոլոր ծախսերը հոգացել էին կազմակերպիչները:

Ծրագիրն իրականացվեց Joint Civic Education-ի, ԼՂՀ Փրկարար ծառայության և Պատարա համայնքի բարերարների աջակցությամբ:

Դիտումներ: 852 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: ԱՐՑԱԽ, «ԷԿՈ ՊԱՏԱՐԱ», Ճամբար | Վարկանիշ: 4.9/37
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ


ԺԱՄԱՆՑ



ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՕԳՈՍՏՈՍ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2016 Яндекс.Метрика